Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ ընթացիկ մրցաշրջանից հետո «Ռեդ Բուլ»-ն ու Մարկ Ուեբերը դադարեցնելու են համագործակցությունը: Թիմի ղեկավարները ցանկանում են Սեբաստիան Ֆետելի կողքին տեսնել ավելի երիտասարդ թիմակցի:
Նշվում է, որ թիմի ղեկավարները որոշել էին Ուեբերին նոր պայմանագիր չառաջարկել 2012թ. Բրազիլիայի Գրան-պրիից հետո, երբ Մարկը չէր օգնում թիմի առաջին համար Սեբաստիան Ֆետելին: Պատմությունը կրկնվեց նաև Մալայզիայի Գրան-պրիում:
Այսպիսով՝ ընթացիկ մրցաշրջանից հետո Ուեբերը կփոխի թիմը: