«Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ տեղեկացրել հայ քաղաքացիական անձի մասին, ով այս պահին գտնվում է Ադրբեջանում՝ գերության մեջ: Մենք, համաձայն մեր մանդատի, նոյեմբերի 5-ին այցելել ենք նրան»,- այս մասին հայաստանյան գործակալություններին հայտնել է նշել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան պատվիրակություն ներկայացուցիչ Աշոտ Աստաբացյանը: Պատասխանելով հարցին, թե իրականացվո՞ւմ են արդյոք կոնկրետ քայլեր՝ ՀՀ քաղաքացուն հայրենիք վերադարձնելու համար, վերջինս նշեց. «Այս պահին մենք պատրաստ ենք. եթե մեզ դիմեն, ապա մենք կկազմակերպենք Հայաստանի քաղաքացու ետ վերադարձման հարցը»: