Thursday, 18 04 2024
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ

Խմորը ջո՞ւր է խլելու, թե՞ ժամանակ

Երբ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությանը հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի պատասխանը` այն մասին, որ միայն չմտածող մարդը կարող է կարծել, թե մարտի 1-ը միայն Քոչարյանին էր ձեռնտու, կանխատեսելի է, որ եթե Սերժ Սարգսյանն արագ պատասխանի այդ հայտարարությանը, ապա կնշանակի, որ իրեն այժմ համարում է բավական ուժեղ, իսկ եթե ձգի, ուրեմն դեռևս Քոչարյանն է համակարգում բավական ուժեղ:

Սերժ Սարգսյանը չձգեց: Իրավապահ համակարգի և դատական կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարելով, որ ակնկալում է մարտի 1-ի բացահայտման նոր թափ, նոր ալիք, նա փաստացի գրոհի հերթական ալիքն ուղղեց Ռոբերտ Քոչարյանի դեմ: Ավելին` Սերժ Սարգսյանը ակնարկեց նաև այն մասին, որ Քոչարյանը կարող է պրոբլեմ հանդիսանալ իրավապահների համար:

«Ես գիտեմ բոլոր խնդիրներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել ենք մենք բոլորս, նկատի ունեմ՝ իրավապահ մարմինները: Երևի ինձնից լավ որևէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներին»,- ասում է Սերժ Սարգսյանը:

Ըստ ամենայնի, նա պրոբլեմ ասելով նկատի ունի հենց Ռոբերտ Քոչարյանի ազդեցության գործոնը: Եվ ասելով, թե ինքն ամենից լավ է տեղյակ այդ պրոբլեմներին, նա թերևս նկատի ունի այն, որ եթե ինքը ամենալավը տեղյակ լինելով հայտնում է մարտի 1-ի բացահայտման նոր թափի ակնկալիք, ուրեմն հաղթահարել է այդ պրոբլեմը: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը համակարգին ակնարկում է, որ Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունից այլևս մտահոգվել և նրա գործոնով կաշկանդվել պետք չէ:

Սերժ Սարգսյանն այդպիսի ակնարկ կուղղեր, թերևս, հետևյալ դեպքերում. եթե նա բացահայտման նոր թափի մասին հայտարարում է ընդամենը հայտարարելու և ընդդիմության ու արտաքին ճնշումների առաջ ժամանակ շահելու համար, բայց իրականում որևէ մտադրություն չունի իրական բացահայտում խթանել. եթե նա վստահ է, որ բացահայտման գործում չի կարող լինել մի դրվագ, որը կարող է պատասխանատվության տակ դնել նաև իրեն, կամ գոնե այդ պատասխանատվությունը կարող է սահմանափակվել բարոյա-քաղաքական ասպեկտով, իսկ իրավական գործընթացի հիմք ունենալ չի կարող. եթե նա և Ռոբերտ Քոչարյանը պայմանավորվել են, որ փոխադարձաբար շահեկան է մարտի 1-ի հարաճուն ճնշումներից խուսափելու համար մի քանի քավության նոխազներ վեր հանել և նրանց ինքնագործունեության կամ սխալին վերագրել տասը մարդու սպանությունները. եթե նա վստահ է, որ Քոչարյանն այնքան թույլ է, որ կարելի է նրան վերագրել ցանկացած պատասխանատվություն` փոխարենը չունենալով հակադիր մեղադրանքների կամ կոմպրոմատների վտանգ. եթե Սերժ Սարգսյանը որոշակի երաշխիքներ ունի ընդդիմությունից, որ Քոչարյանի դիմադրության պարագայում ընդդիմությունը անուղղակի աջակցություն կցուցաբերի իրեն և Քոչարյանի դեմ երկրորդ ճակատը կբացի` դրա դիմաց Սերժ Սարգսյանից ստանալով ժեստեր զիջումների կամ փոխզիջումների տեսքով, ինչը ընդդիմությանը թույլ կտա հանրությանը ներկայացնել պայքարի արդյունավետության ապացույցներ: Թե ինչ հերթականությամբ կարող են լինել այդ շարժառիթները կամ հիմքերը` թերևս շատ դժվար է ասել:

Ընդհանրապես, դրանք ենթադրություններ են, և շատ հավանական է, որ լինեն այլ շարժառիթներ ևս, որոնց մասին ենթադրելու հիմքեր գուցե առայժմ չկան կամ տեսանելի չեն: Օրինակ` գուցե դիտարկման տարբերակ է նաև այն, որ Սերժ Սարգսյանն իսկապես որևէ պատասխանատվություն չի կրում այդ իրադարձությունների համար, պարզապես նա չի եղել այդ ժամանակ որոշում կայացնողը, իսկ հետո էլ չուներ բավականաչափ ամուր իշխանություն, որ կարողանար բացահայտել մարտի 1-ը, իսկ հիմա ունի, ու ձեռնմուխ է լինում դրան ամենայն անկեղծությամբ` հասկանալով, որ այդ խնդիրը պետության համար ստեղծում է խոցելիության լուրջ դաշտ: Հնարավոր է, բայց այստեղ առաջանում են մի շարք հարցեր` կապված այն բանի հետ, թե իսկ ի՞նչ էր անում երկրի խորհրդարանական մեծամասնության ղեկավար և վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին, փորձո՞ւմ էր արդյոք ընդդիմանալ պետության համար այդ անցանկալի զարգացումներին: Բացի այդ, հանրության համար շատ դժվար է հավատալ Սերժ Սարգսյանի անկեղծ մղումներին և մարտի 1-ից «անմասն» լինելուն, քանի որ նա իր նախագահության եռամյա շրջանում հավատալու որևէ հիմք չի ձևավորել: Մինչդեռ համակարգային հիմքերը այդ հարցում շատ կարևոր են:

Հնարավո՞ր է արդյոք մարտի 1-ի իրական և ամբողջական բացահայտում, երբ իշխանության ներկայիս համակարգը մեծ մասամբ, գրեթե ամբողջապես, պահպանել է իր այն ժամանակի կազմը` որոշակի փոփոխություններով հանդերձ: Եվ մարդիկ, ովքեր մարտի 1-ին Քոչարյանի անմիջական շրջապատն էին` ներկայումս Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատն են կազմում, օլիգարխները, որոնք մարտի 1-ին աջակցել են Քոչարյանի գործողություններին` ներկայումս Սերժ Սարգսյանի իշխանությանն են աջակցում: Կարո՞ղ է արդյոք Սերժ Սարգսյանը ներկայումս դուրս գալ այդ համակարգի դեմ: Չէ՞ որ դա կնշանակի դուրս գալ սեփական իշխանության դեմ: Քանի դեռ Սերժ Սարգսյանի հենարանն այդ համակարգն է, դժվար է հավատալ, որ նա կարող է անկեղծորեն տրամադրվել և լծվել մարտի 1-ի խնդրի բացահայտմանը:

Առավել հավանական է թվում այն, որ մարտի 1-ի խնդիրը Սերժ Սարգսյանը փորձում է օգտագործել իբրև քաղաքական գործիք մի կողմից ընդդիմության և միջազգային հանրության հետ հարաբերություններում ժամանակ շահելու, մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանի ներիշխանական նկրտումները հերթական անգամ, թեկուզ պրոֆիլակտիկ իմաստով, զսպելու և սառը ցնցուղի ենթարկելու համար: Բայց չէ՞ որ եթե իշխանության համակարգային վիճակը չի փոխվել, եթե իշխանության հենքը չի փոխվել, ապա բոլորի համար էլ պարզ է, որ Սերժ Սարգսյանն ընդամենը ժամանակ է շահում: Դա պետք է պարզ լինի թե՛ ընդդիմությանը, թե՛ միջազգային հանրությանը, թե՛ հենց Ռոբերտ Քոչարյանին:

Այսինքն` Քոչարյանն, օրինակ, կարող է վստահ լինել, որ Սերժ Սարգսյանը ոչ մի մարտի 1 էլ չի բացահայտի, քանի դեռ նստած է այն ճյուղի վրա, որ մարտի 1-ին նրան է մատուցել հենց ինքը` Քոչարյանը: Հետևաբար, քանի դեռ գործնական քայլեր չեն կատարվել ճյուղը փոխելու ուղղությամբ, մարտի 1-ի բացահայտման նոր թափի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունները, թերևս, կարճաժամկետ էֆեկտ կարող են ունենալ: Թեև, իհարկե, նկատի ունենալով հավանական շարժառիթների վերը թվարկածս շարքի որոշ տարբերակներ` պետք չէ բացառել, որ կարող են լինել կոնսենսուսային որոշումներ, որոնք առնվազն կարճաժամկետ առումով կարող են բավարարել քաղաքական խաղի բոլոր սուբյեկտներին` ակտիվ և պասիվ: Իսկ դա նրանց համար ներկայումս քիչ բան չէ, եթե նկատի առնենք, որ կարծես թե բոլորի մոտ էլ կա ընդհանուր անորոշության և անկանխատեսելիության ու մեծ սպասումի զգացում: Ընդ որում` այնպիսի, որ իրենք էլ չգիտեն, թե ինչի են սպասում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում