Ամերիկուհի հանրահայտ թենիսիստուհի Վինուս Վիլյամսը մեկնաբանել է պարտությունն ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակչում։ Վինուսն իր քրոջը՝ Սերենա Ուիլյամսին, զիջել է 2։6, 6։1, 3։6 հաշվով։
«Խաղից հետո գրկեցի Սերենային ու ասացի, որ ուրախ եմ նրա համար։ Սերենան շատ ուժեղ է հոգեբանական տեսանկյունից։ Բացի այդ, նա կարողանում է անհրաժեշտ պահին հիանալի հարված կատարել։ Դրանով նա տարբերվում է մյուսներից։
Սերենան բոլոր ժամանակների լավագույն թենիսիստուհին է։ Նա 3 տարի շարունակ դիմացավ ուժեղ մրցակցությանը։
Ընդհանուր առմամբ վատ չխաղացի, գործում էի ագրեսիվ, ուժեղ հարվածներ կատարում, բայց Սերենան ուղղակի լավագույնն է»,- Վինուս Վիլյամսի խոսքերը մեջբերում է US Open-ի պաշտոնական կայքը։