ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկվա խորհրդակցությանը, նշեց, որ ընդդիմության հնչեցրած պահանջն ու Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը համընկան իրար հետ, և դա չի նշանակում, որ իշխանություններն ընդդիմության պահանջն են կատարում:
«Բայց եթե նրանք այդպես են կարծում, թող կարծեն: Ակնկալվում է, որ մարտի 1-ի դեպքերի բացահայտման նոր թափ կլինի, հանձնարարականներ են տրվել, աշխատանքային խորհրդակցություն է, և չեմ կարծում, որ այնտեղ արտառոց բան կար»,- ասաց տիկին Աճեմյանը:
Մեր հարցին, թե իշխանությունները ինչո՞ւ են հիմա հիշել, այլ ոչ թե շատ ավելի շուտ, Կարինե Աճեմյանը նշեց, որ այդ ընթացքում ստեղծվել է ԱԺ համապատասխան հանձնաժողով, նախաքննությունն էլ ընթացքի մեջ է եղել: