Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Քոչարյանի մուտքն անիմաստ է. Սերժ Սարգսյանին կհաջողվի կանխել նրա ակտիվացումը. Ժիրայր Սէֆիլյան

Սահմանադրական փոփոխությունների նախագծի պաշտպանական կողմը հստակ է, իսկ «ոչ»-ի ճակատը դեռ հապաղում է։ Քաղաքացիական նախաձեռնություններն ու քաղաքական ուժերը պատրաստվում են շռնդալից մուտքի, որպեսզի քաղաքացիները վստահեն ու ոգևորվեն պայքարով։ Այս ճակատում քննարկումները դեռ շարունակվում են, օրակարգը ձևավորման փուլում է։ Մինչ կամբողջանա պայքարի օրակարգը, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համաձայնելով, որ հապաղում են, ընդգծում է, որ այդ ճակատը ոչ միայն հանրաքվեի գործընթացը պետք է կասեցնի, այլ առանցքում ունենա արտահերթ ընտրությունների պահանջը։ Այս օրակարգով ճակատի ձևավորման աշխատանքները երկու ամիս է՝ շարունակվում են, բայց նշում է՝ ինտենսիվ փուլ է մտել, կհասցնեն։

«Հապաղումը ինչ որ չափով այն պատճառով է, որ «ստարտը» մենք շատ ենք կարևորում, այսինքն՝ այնպես չլինի, որ միավորվեն քիչ ուժեր, կամ դուրս մնան ժողովրդի կողմից հարգված տարբեր գործիչները, կուզենք «ստարտը» լինի միահամուռ, որ ոգևորի ժողովրդին, ոգևորելը շատ ենք կարևորում, նամանավանդ այս օրերին»,- ասում է Սեֆիլյանը։ Ոգևորելու հարցը թերևս ամենադժվարն է այս պայքարի գործում՝ հաշվի առնելով ամիսներ առաջ՝ փետրվարին, պայքարի կուլմինացիոն փուլում ժողովրդի ապրած խորը հիասթափությունը, երբ շարժման գլխավոր առաջնորդը հաշված ժամերի ընթացքում լքեց պայքարի դաշտը։

Հարցրինք՝ ինչ օրակարգով ու մարտավարությամբ են ոգևորելու ժողովրդին։ «Այս տարիների ընթացքում ժողովուրդը պարբերաբար է հիասթափվել, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը խաչ է քաշել իր ապագայի վրա։ Իմ համոզմամբ՝ հիմա ավելի հասուն է իրավիճակը, քան ամիսներ առաջ։ Ժողովուրդը սպասողական վիճակի մեջ է և սպասում է, որ քաղաքական խավը ցույց տա իր վճռականությունը։ Բաղրամյան պողոտայում ցույց տվեց, որ պատրաստ է, բայց, ցավոք, բացակայում էր քաղաքական խավը։ Մոբիլիզացիայի առումով կարծում եմ ՝ ոգևորություն կառաջացնեն քաղաքական գործիչների միությունը և գործող քաղաքական նախաձեռնությունները, քանի որ քաղաքականն ու քաղաքացիականը մեր պատկերացրած ճակատում պետք է շաղախված լինեն»։

Բացի սրանից, ասում է՝ կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, որ ժողովրդին պատրաստել են ընդվզումների։ Նա աջակցություն է ակնկալում նաև աշխարհաքաղաքական ուժերից։ Վստահ է՝ բևեռի ձևավորմանը կհաջորդի աշխարհաքաղաքական աջակցությունը, որը քաջ գիտակցում է, որ ռեժիմը սպառված է։ «Երբ ձևավորվի էդ բևեռը, ոչ ոք թող չկասկածի, որ աշխարհաքաղաքական բոլոր շահագրգիռ կողմերը շատ շուտ լեզու են գտնելու նոր ձևավորվող բևեռի հետ, ինչը օգնելու է անցնցում իրականացնել փոփոխությունը»։ Ընդդիմադիր բևեռի ներկայացուցիչն ասում է, որ չպետք է վախենալ ռեժիմի ճնշումների սպառնալիքներից, վայրագություններից, մարտահրավերը պետք է ընդունել ու դիմադրել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում