Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Սերժ Սարգսյանը կգնա հրապարակ, և սա լավ սկիզբ կլինի յուրայինների և թշնամիների միջև

ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նամակագրական կապը բարձր է գնահատում: Ըստ Արտակ Դավթյանի՝ պետք է ողջունել այն, ինչ հիմա ընթանում է, և տա Աստված, որ մենք այնքան իմաստնություն ունենանք, որ այս երկխոսությունից շահած դուրս գանք բոլորս:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հիշեցրեց, որ կառավարություն-ժողովուրդ, թագավոր-ժողովուրդ նամակագրական կապը մեկուկես դարի պատմություն ունի: Այս ժանրում, ըստ նրա, քաղաքական գործընթացը մի քիչ անլրջանում է:

Նա նշեց, որ մի ակներև տարբերություն կա, երբ այդ գործընթացը հրապարակային է դառնում, դրա տարրերը հանրությունը կարողանում է վերահսկել ու կարծիքներ արտահայտել, և այդ կարծիքները միանշանակ չեն: Սա, ըստ նրա, ամենակարևոր գործընթացն է, քանի որ քննախույզ զանգվածը յուրաքանչյուր խոսք վերլուծում, բաժանում է մասերի, դրա համար երկուստեք պետք է բացարձակ զգուշավորություն պահպանել: Այս առումով, ըստ նրա, ընդդիմությունը պետք է զգույշ լինի չվարկաբեկվի (իշխանության վարկաբեկված լինելու մասին վաղուց գիտենք):

Արտակ Դավթյանի կարծիքով՝ անձերից, իհարկե, շատ բան է կախված, բայց կարևոր են մեխանիզմները, հատկապես սահմանադրական մեխանիզմները: Այն, ինչ կատարվում է մեր երկրում հետընտրական զարգացումների ընթացքում, պետք է դառնա տոնախմբություն, որ վերջում մեկս մյուսին շնորհավորենք՝ իշխանության ձևավորման կապակցությամբ:

Նա երկար է մտածել՝ ինչ պետք է անել: Օրինակ՝ Սահմանադրության երկրորդ հոդվածում պետք է որոշակի փոփոխություններ մտցնել՝ այն քվեն, որ տվել են առաջին տեղը զբաղեցնողին, նրանք ևս պետք է իրենց քվեի չափով կառավարման պրոցեսներին մասնակցեն:

«Ի վերջո՝ վերջնական լուծումը ոչ թե անձերի, այլ մեխանիզմների հետ պետք է կապենք»,- ասաց Ատրակ Դավթյանը:

Անուշ Սեդրակյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում, քանի որ տնտեսական բարիքներին մուտք ունեն հաշված մարդիկ, ինչը ստեղծում է հզոր սոցիալական բևեռ:
Այնպես որ՝ Հայաստանի տնտեսությանը հարկավոր է շտապօգնություն:

Արտակ Դավթյանը նշեց, որ բոլոր երկրներում էլ հարուստների և աղքատների միջև վիհ կա: Նրա կարծիքով՝ իշխանությունները հստակ պատկերացնում են իրենց անելիքները, և լինելու են փոփոխություններ:

Արտակ Դավթյանի խոսքով՝ Փակ շուկայի դեպքում չպետք է շտապել գնահատականներ տալիս՝ «Հանրային հատվածը այնքան զարգացած է այսօր, որ կհաղթանակենք, մենք ունենք նման նախադեպեր» (ի նկատի ունի Մաշտոցի պուրակի նախադեպը):

Հարցին ՝բետոնե սյուները հանելո՞ւ եք, որը խախտել է ճարտարապետական տեսքը, Արտակ Դավթյանը նշեց՝ եթե համապատասխան որոշում կայացվի, որ դա անօրինական է, հանրային շահին դեմ է, ապա ինչու ոչ՝ կքանդվի:

Կգնա՞ Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակ՝ հարցին ի պատասխան Արտակ Դավթյանը նշեց, որ ընդհանրապես ոչինչ չի կարելի բացառել՝ Ազատության հրապարակը ընդդիմության սեփականաշնորհած տարածքը չէ, այդ նույն Ազատության հրապարակում ինքը 88-ին գիշերներ է անցկացրել: Ազատության հրապարակը բոլորինս է: «Անկախ ամեն ինչից՝ համենայնդեպս, լիահույս եմ, որ բանավեճը, երկխոսությունը կշարունակվի, կգտնվեն լուծումներ, որոնք ի շահ մեր երկրի կլինեն»,- ասաց Արտակ Դավթյանը:

Անուշ Սեդրակյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը կգնա հրապարակ, և սա լավ սկիզբ կլինի յուրայինների և թշնամիների միջև տարիներ շարունակ հաստատված անջրպետի քանդման գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում