Քաղաքագետ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի համար կանխատեսելի էին Ադրբեջանում անցկացված Միլի մեջլիսի ընտրությունների արդյունքները: Մանվել Սարգսյանի դիտարկմամբ, ընտրություններին մասնակցած ժողովուրդը հոգնած էր: Մանվել Սարգսյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպես են 2008 թ. ՀՀ նախագահի խայտառակ ընտրություններից, մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո Հայաստանի իշխանությունը ներկայացնող տարբեր գործիչներ խոսում եւ համեմատություններ անցկացնում Ադրբեջանի ընտրությունների հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փորձագետը նշեց, որ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ` Հայաստանում կիրառվել են ընդդիմադիր գործիչներին, հետապնդելու, չեզոքացնելու նույն տեխնոլոգիաները: