Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Հետևը սուր, դիմացը՝ ջուր. ի՞նչ անի Ծառուկյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին և նրան առաջարկել դադարեցնել հացադուլն ու առանց շոուների աշխատել նրա կողմից առաջարկված՝ «թեկուզև շատ հում շարադրանքի» վրա: Չի բացառվում, որ առաջիկայում Ր. Հովհաննիսյանն ու Ս. Սարգսյանը սկսեն բանակցել նոր կոալիցիայի կազմավորման շուրջ:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ «Ժառանգության» ղեկավարը առաջարկներ էր ուղարկել նախագահական, որն, ըստ էության, կարող է դիտարկվել որպես միասին կոալիցիա կազմելու առաջարկ: Եվ եթե Ս. Սարգսյանը նման կերպ է արձագանքում, ապա չի բացառվում, որ ընդունում է այդ առաջարկը:

Հիշեցնենք նաև, որ Ր. Հովհաննիսյանն իր նամակում գրել էր, թե Ս. Սարգսյանին «հնարավորություն կտա շարունակելու որպես դե ֆակտո նախագահ», եթե նա կատարի իր նամակում առաջ քաշված առաջարկները: «Ժառանգության» առաջնորդը առաջարկում էր փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում և սահմանել միայն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, աշխատանքից ազատել և պատասխանատվության ենթարկել ընտրակեղծարար քաղաքապետներին ու մարզպետներին: Եվ, որ ամենակարևորն է, Գլխավոր դատախազի, ԱԱԾ պետի, Վերահսկիչ պալատի նախագահի, Հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարներ և արտաքին գործերի և կրթության ու գիտության նախարարներ նշանակել իր ներկայացրած մարդկանց:

Առայժմ դժվար է ասել, թե ինչպես կպատասխանի Ս. Սարգսյանը՝ կընդունի՞ այդ առաջարկությունը, թե՞ ինքը առաջարկներ կանի, եթե նրանք կրկին կհանդիպեն՝ գտնելու ինչ-որ փոխադարձ ընդունելի տաբերակներ: Ամեն դեպքում Ր. Հովհաննիսյանի առաջարկները քննարկելի են և կարող են նախապես արդեն ձեռնտու լինել Ս. Սարգսյանին:

Նախագահական ընտրություններից հետո թե քաղաքական դաշտում և թե հանրության մեջ կտրուկ փոփոխությունների ակնկալիք կա: Ս. Սարգսյանն ինքն էլ է հաճախ խոսում փոփոխությունների և բարեփոխումների մասին: Եվ չի բացառվում, որ Ր. Հովհաննիսյանի առաջարկն այս դեպքում տեղին լինի, և իշխանություններն այդ փոփոխությանը գնան՝ պատճառաբանելով հենց այդ առաջարկներով:

Սեպտեմբերին լրանալու է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը. այսպես թե այնպես՝ նոր Գլխավոր դատախազ պետք է նշանակվի: Արդեն հրապարակումներ կան, թե ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը հիվանդ է և նոր կառավարության ձևավորումից հետո չի պաշտոնավարելու: Եվ եթե այս կառույցը մնա առանձին և չմիանա Ոստիկանությանը, նոր պետ պետք է ունենա: Այսինքն՝ Ս. Սարգսյանը նոր Գլխավոր դատախազ և ԱԱԾ պետ պետք է գտնի: Չի բացառվում, որ նա ցանկանա փոփոխել նաև որոշ մարզպետների և համայնքապետերի, ինչպես նաև Ր. Հովհաննիսյանի նշած մյուս գերատեսչությունների ղեկավարներին: Այնպես որ՝ «Ժառանգության» ղեկավարն ու Ս. Սարգսյանը քննարկելու ընդհանուր բան ունեն:

Իհարկե, վերը նշված փոփոխությունները չեն նշանակում, թե Ս. Սարգսյանը Գլխավոր դատախազ կամ ԱԱԾ պետ կնշանակի Ր. Հովհաննիսյանի առաջարկած մարդկանց, ասենք՝ Զարուհի Փոստանջյանին կամ Արմեն Մարտիրոսյանին: Հավանաբար, նրանք միասին որևէ մեկին կընտրեն, որը կլինի երկուստեք ընդունելի թեկնածու:

Իշխանությունների համար առանցքային այդ պաշտոնները երբեք որևէ կուսակցության չեն տրվում, եթե անգամ այդ կուսակցությունը կոալիցիոն գործընկեր է: Նախագահը իր դիրքերն ամուր պահելու համար ուժային և տնտեսական ոլորտների առանցքային կառույցների ղեկավարներին անձամբ է նշանակում՝ նույնիսկ երբեմն հաշվի չառնելով իր կուսակցության ցանկությունն ու կարծիքը: Այնպես որ՝ միամիտ կլինի կարծել, թե Ս. Սարգսյանը Գլխավոր դատախազ կամ Պետեկամուտների կոմիտեի նախագահ կնշանակի Ր. Հովհաննիսյանի առաջարկած թեկնածուներին: Համաձայնության գալու դեպքում, իհարկե, որոշակի պաշտոններ կհատկացնի, բայց՝ ոչ դրանք: Այդ պաշտոններին կարող են նշանակվել այլ մարդիկ, որոնք միգուցե ընդունելի լինեն նաև Ր. Հովհաննիսյանի կողմից:

Չի բացառվում նաև, որ Ս. Սարգսյանը ցանկանա իրական բարեփոխումներ իրականացնել տարբեր ոլորտներում: Եվ այստեղ արդեն Ր. Հովհաննիսյանին ու «Ժառանգությանը» օգտագործելը շատ հարմար կլինի: Ամեն դեպքում՝ եթե «Ժառանգությունը» կոալիցիա մտնի, որոշակի փոփոխություններ կարելի է ակնկալել: Սակայն իշխանության վերնախավում, անգամ Հանրապետական կուսակցությունում այնքան էլ ոգևորված չեն «Ժառանգության» հետ կոալիցիա կազմելու հեռանկարով:

Այդ առումով ՀՀԿ-ն երկու մասի է բաժանված. ՀՀԿ-ի մի մասն իսկապես ցանկանում է ավելի շուտ «Ժառանգության» հետ համագործակցել, քան «Բարգավաճ Հայաստան»-ի: «Ժառանգության» հետ կոալիցիա կազմելուն ակնհայտորեն դեմ են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու նրա ազդեցության տակ գտնվող ՀՀԿ-ականները: Օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը անցած ուրբաթ մեզ հետ զրույցում ասել էր, թե Ր. Հովհաննիսյանի առաջարկներն ուշացած են: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր հայտարարել էր, թե լուրջ չի վերաբերում Ր. Հովհաննիսյանի առաջարկներին, և այդ հարցը կուսակցությունում քննարկվելու դեպքում կներկայացնի իր դիտողությունները:

Այսպիսով՝ «Ժառանգության» հետ կոալիցիա կազմելուն դեմ է ՀՀԿ-ի այն հատվածը, ով շահագրգիռ է դա անել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Հ. Աբրահամյանը ցանկանում է ԲՀԿ-ին բերել կոալիցիա, որն այս անգամ կարծես չի ստացվում: Եվ առաջիկայում եթե իսկապես «Ժառանգության» հետ համագործակցությունը լուրջ լինի, թե՛ ԲՀԿ-ից, թե՛ ՀՀԿ-ի այդ հատվածից դիմադրության լուրջ գործընթաց կսկսվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում