Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան. ռիսկեր և հնարավորություններ

Մինչ ՀՀԿ-ականները, կրկին իրար հերթ չտալով, փորձում են անլուրջ որակել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները իրենց կուսակցապետ Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանն արդեն ավանդույթի ուժով հանդես է գալիս հակառակ հայտարարությամբ և նշում, որ թեև Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները հում են, այնուհանդերձ՝ երկխոսության համար կարող են հիմք ծառայել և առաջընթացի հեռանկար խոստանալ:

Այսինքն՝ նախ արձանագրենք, որ Սերժ Սարգսյանը, կամա, թե ակամա, հերթական անգամ ՀՀԿ-ական իր կուսակիցներին դրեց հիմար վիճակի մեջ, թեև դժվար է, իհարկե, այդ կուսակցական կոնգլոմերատին այլ վիճակի մեջ դնել՝ նախ և առաջ այն պարզ պատճառով, որ մինչև ուղնուծուծը ծառայամիտ մարդիկ միշտ էլ պարբերաբար հայտնվում են այդպիսի վիճակներում, և ավելին՝ իրենք են իրենց մշտապես դնում նման իրավիճակներում:

Րաֆֆի Հովհաննիսյանին տված պատասխանով Սերժ Սարգսյանը, ըստ էության, շարունակում է իրենց առաջին հանդիպումը, որովհետև եթե դատենք մինչ այդ եղած, այսպես ասած, այդ հանդիպման բացահայտումներով, խոսակցությունն ըստ էության ընթանում է նույն բովանդակության շուրջ: Պարզապես Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները, որ նա հրապարակեց մարտի 22-ին, առավել կոնկրետացնում են խոսակցությունը: Սերժ Սարգսյանը ընդունում է այդ կոնկրետությունը և առաջարկում արձանագրումներ անել «թուղթ ու գրիչով»:

Հետաքրքրական իրավիճակ է ստեղծվում հատկապես այն ուժերի համար, որոնք պատրաստվում էին ակտիվ և հաղթական մասնակցություն ունենալ Երևանի ավագանու ընտրություններին և նույնիսկ հետընտրական հնարավոր միասնական զարգացումների մասին էին հայտարարում: Փաստորեն, Սերժ Սարգսյանն այս հեռանկարներին պատասխանում է Րաֆֆի Հովհաննիսյանին «դաշնակցային» առաջարկ անելով: Սերժ Սարգսյանը ըստ էության շեղում է գործընթացը Երևանի ավագանու ընտրություններից, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների մեջ ավագանու և քաղաքապետի մասին ոչինչ չկար:

Ավելին՝ խոսելով «ուժեղ ընդդիմությանը» հարիր պահվածքի մասին՝ Սերժ Սարգսյանը փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում է աջակցություն՝ ընդդիմության դաշտում գլխավոր ուժ դառնալու առումով:

Րաֆֆի Հովհաննիսյանի համար այս առաջարկներն ընդունելու առումով, իհարկե, բավական մեծ ռիսկեր կան: Առաջին հերթին՝ շատ հավանական է, որ Սերժ Սարգսյանն ընդամենը օգտագործում է պահը՝ նախ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ծանրությունից ազատվելու համար, հետո Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ և ընկերներ հնարավոր կոալիցիային չեզոքացնելու համար, որից հետո արդեն կչեզոքացնի նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, երբ վերը նշված բոլոր հարցերը լուծած և զգալիորեն ամրացած կլինի: Արդյունքում՝ հասարակությունն ու պետությունը չեն ստանա ոչինչ: Այսինքն՝ սա ռիսկ է ոչ միայն Հովհաննիսյանի, այլ նաև առաջին հերթին հանրության ու պետության համար:

Միաժամանակ ռիսկը ունի նաև հակառակ երես՝ հնարավորություն: Կոնկրետ առաջարկների շուրջ հստակ բանակցությունը կարող է լավ հիմք լինել՝ առաջ մղելու բարեփոխումների գործընթացը, երբ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի գործոնի միջոցով կարող է նաև այլ հարցեր լուծել իշխանական համակարգում, որում իր որոշակի անզորության մասին ակնարկում էր իր հայտնի հարցազրույցում՝ նշելով օլիգարխներին խնդրելու մասին: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոնկրետ բանակցության դեպքում նա կարող է օլիգարխների հետ ավելի վստահ խոսել:

Սակայն այստեղ կարևոր նախապայման է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պահի հրապարակի ուժը, այլապես առաջին հերթին հենց ինքն է մարգինալանալու: Սերժ Սարգսյանի համար խնդիր չկա. նա կարող է հետո օլիգարխների հետ նորից հանգիստ պայմանավորվել, իսկ Հովհաննիսյանի հանդեպ «թուլությունն» էլ բացատրել պահի թելադրանքով: Սակայն, մյուս կողմից էլ, հաշվի առնելով արտաքին մարտահրավերները՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր, Մաքսային միության և Եվրասիական միության պահանջ Ռուսաստանից, Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է դինամիկա հաղորդել ներքին ռեֆորմներին՝ զուտ քաղաքական անհրաժեշտությունից ելնելով:

Եվ այս հարցում նա Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համագործակցության կարիք շատ ունի, քանի որ հակառակ պարագայում իրեն ոչ հարմար օրակարգով ԲՀԿ-ն ու ընկերներն են, Մոսկվայի ընկերների հրամանատարությամբ, որոնց ծրագրերում Սերժ Սարգսյանի նախագահությունը կամ անցյալ է, կամ անգլիական թագուհու կարգավիճակ: Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանն էլ, այսուհանդերձ, ունի ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև որոշակիորեն հեռահար շահեր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այս գործընթացում:

Խնդիրն այն է, թե հնարավոր բանակցությունների պարագայում ով ավելի ամուր կլինի: Րաֆֆի Հովհաննիսյանի ամրությունը, իհարկե, հրապարակն է, իսկ հրապարակը ամուր պահելու առաջին և կարևոր գրավականը՝ թափանցիկությունը և հաշվետվողականությունը հասարակության առաջ: Եթե, իհարկե, Հովհաննիսյանը ընդունի Սերժ Սարգսյանի առաջարկները այն տեսքով և ընթացակարգով, որը նրան է առաջարկվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում