Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Դավիթ Հարությունյանը ցանկանում է դառնալ Գլխավոր դատախա՞զ

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ցանկանում է դառնալ ՀՀ գլխավոր դատախազ:

Հիշեցնենք, որ գործող Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է սեպտեմբերին, և այսպես թե այնպես իշխանությունները պետք է նոր դատախազի թեկնածու գտնեն: Իհարկե, իշխանությունների մեջ քիչ չեն այդ պաշտոնին ձգտողները, այդ թվում նաև՝ 10 տարի արդարադատության նախարար եղած Դ. Հարությունյանը:

Ինչպես հայտնի է, ԱԺ-ում այժմ քննարկվում է ՀԱԿ-ի ներկայացրած՝ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Իշխանությունները նույնպես կողմ են այդ կառույցի ստեղծմանը: Ասում են, որ Դ. Հարությունյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ կարողացել է համոզել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ստեղծելու այդ հանձնաժողովը՝ հատկապես, որ դժվար կլինի տալ մերժման բացատրություններ:

Հիշեցնենք նաև, որ համաձայն այդ նախագծի՝ հանձնաժողովը պետք է ստուգի այդ իրադարձությունների հետ կապված՝ Գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության և Ոստիկանության գործունեության օրինականությունը: Մամուլում հրապարակվել է, թե ժամանակավոր հանձնաժողովի նախագահի հարցում այժմ մրցակցում են Դ. Հարությունյանը և ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Անկախ նրանից՝ Դ. Հարությունյանը կդառնա այդ հանձնաժողովի նախագահ, թե ոչ, նա կընդգրկվի այդ կառույցի կազմում: Եվ հանձնաժողովում ունեցած լծակներն օգտագործելով՝ Դ. Հարությունյանը կարող է իրեն հատուկ նուրբ, բայց նկատելի ձևով քննադատել Գլխավոր դատախազության աշխատանքը և բացասական մթնոլորտ ստեղծել այդ առումով: Եվ, որ ամենակարևորն է, նա այդպիսով կկարողանա իրեն մատուցել որպես այդ պաշտոնի ամենահարմար թեկնածու:

Ակնհայտորեն Դ. Հարությունյանն իրեն իրացված և լավ չի զգում պատգամավորի, թեկուզև ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի դերում: Նա միանշանակ ցանկանում է ավելի մեծ լիազորություններ ունենալ իր սիրելի իրավապահ համակարգի վրա, ինչը նա կորցրել է 2007 թվականից հետո: Մինչ նախագահական ընտրությունները՝ կարծիք կար, թե նա ցանկանում է դառնալ ԱԺ նախագահ, եթե Հ. Աբրահամյանը հրաժարական տա: Սակայն կարծես առաջիկայում նման փոփոխություն չի սպասվում, և Դ. Հարությունյանին մնում է ձգտել Գլխավոր դատախազության պաշտոնին:

Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն՝ Ա. Հովսեփյանի հետ Դ. Հարությունյանի հարաբերությունները լարված են, ինչը սկիզբ է առել դեռևս նրա՝ արդարադատության նախարար եղած տարիներից: Իսկ սեպտեմբերից հետո, ասում են, Գլխավոր դատախազի պաշտոնի վրա աչք ունի նաև «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ասում են նաև, որ Դ. Հարությունյանը նրա հետ նույնպես լարված հարաբերությունների մեջ է:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում