Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սանտի Կասորլան վստահ է, որ 2014 թվականի Մունդիալի ընտրական փուլի շրջանակներում կայացած Ֆինլանդիայի ընտրանու դեմ խաղի հաշիվը պատահականության արդյունք է: Հիշեցնենք` Իսպանիա-Ֆինլանդիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի:
«Նա, ով կարծում է, թե դա աշխարհի վերջն է, սխալվում է: Ժամանակակից ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Ցանկացած թիմ կարող է ոչ-ոքի խաղալ ցանկացած մրցակցի դեմ:
Պետք չի ասել, թե Իսպանիայի հավաքականի հաղթարշավը մոտեցավ ավարտին: Մենք դեռևս հաղթանակներ ենք ակնկալում և ցանկանում ենք տիտղոսների նվաճել»,- նշել է Կասորլան:








































