Ելույթ ունենալով ԱՊՀ ստեղծագործ եւ գիտական մտավորականության 5-րդ ֆորումում` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ մոտ ապագայում ԱՊՀ-ն կլինի այնպիսին, ինչպիսին դա ցանկանում է տեսնել համագործակցության երկրների երիտասարդությունը: «Քսան տարեկանը (նկատի է ունեցել ԱՊՀ տարիքը) արդեն հասուն մարդու տարիք է: Քսանամյա երիտասարդները նրանք են, ովքեր ապրել են արդեն այն երկրներում, որոնք անկախ են եղել, բայց ունեցել են ինտեգրացիոն միավորներ: Սա պետք է հիշել»,- հայտարարել է նա: «ԱՊՀ-ն իր բոլոր առավելություններով եւ թերություններով կլինի այնպիսին, ինչիսին կցանկանա տեսնել երիտասարդությունը», -հավելել է Մեդվեդեւը: