Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանը, եթե շատ ձգտի անկախության՝ Ռուսաստանն ուղղակի Ղարաբաղը կտա Ադրբեջանին․ ադրբեջանցի փորձագետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բաքվի ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» շարժման խորհրդի անդամ Էրկին Գադիրլին:

-Ինչպե՞ս եք գնահատում հայ-ադրբեջանական հարաբերությունները: Տպավորություն է, թե հաշտեցման հասնալու փոխարեն դրանք գնալով էլ ավելի խոր փակուղի են մտնում, և կոմպրոմիսի հասնելու փոխարեն սահմանին պարբերաբար լարված իրավիճակ է լինում: Ըստ Ձեզ՝ հակամարտության կարգավորման համար կողմե՞րը բավարար կամք չունեն, թե՞ արտաքին խաղացողները դա թույլ չեն տալիս:

Հաճախ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը ներկայացնում են որպես միջէթնիկական, բայց դա այդպես չէ: Ես այդպես չեմ համարում, համենայնդեպս եթե այդպես լիներ, հայերն ու ադրբեջանցիները միասին ոչ մի տեղ չէին կարող ապրել: Բայց նրանք խաղաղ են ապրում Վրաստանում, Ռուսաստանում: Ոչ միայն ապրում են, այլ ընկերություն են անում ընտանիքներով, միասին բիզնես ծավալում:

Սա քաղաքական հակամարտություն է, տարածքային: Այս հակամարտությունը ծագել է տարածքի պատճառով և ոչ նրա համար, որ մի ժողովուրդ հայ է, մյուսը՝ թուրք և այլն: Եթե այն լիներ միայն Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը, ապա վաղուց հանգուցալուծված կլիներ՝ գուցե պատերազմի, գուցե բանակցությունների արդյունքում:

Մեր ազգերի ունիկալությունն այն է, որ մենք ճզմված ենք երեք նախկին կայսրությունների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև: Մենք ապրել ենք Իրանի տիրապետության տակ, գիտենք նրանց մշակույթը, շատ լավ գիտենք թուրքական քաղաքակրթությունը, և Դուք էլ շատ լավ գիտեք, թե ինչ են այդ երկրներն իրենցից ներկայացնում: Եվ մենք բոլորս շատ լավ գիտենք Ռուսաստանին։ Եթե մենք մերժեինք այդ քաղաքակրթությունները, ապա վաղուց ընտրություն արած կլինեինք, բայց մենք չենք կարող մերժել, որովհետև մենք այդ կայսրությունների տիրապետության տակ ապրելով՝ մեր վրա վերցրել ենք այն ամենը, ինչ հնարավոր էր վերցնել: Այդ պատճառով էլ հակամարտությունն այսքան բարդ է:

Եթե նայեք այն հակամարտությունները, որոնք իրարից տարբեր ժողովուրդների միջև են առաջացել՝ բավականին հեշտ կարգավորվել են, իսկ իրար նման ժողովուրդների կոնֆլիկտը բավական դժվար է կարգավորվում, որովհետև բավականին շատ նմանություններ կան։ Երբեմն այս ամենն աբսուրդի է հասնում՝ կարծես թե տարածքային հակամարտություն է, բայց հանդիպում ես հայի ու ադրբեջանցու, որոնք վիճում են դոլմայի կամ լավաշի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է արտաքին ուժերին՝ իհարկե ամենակարևոր դերն այստեղ Ռուսաստանինն է:

Երբ Հայաստանում սկսվեց ղարաբաղյան շարժումը, ու Հայաստանի ողջ մտավորականություն միացավ շարժմանը, Հայաստանն անկախություն չէր ուզում, Հայաստանը Ղարաբաղն էր ուզում: Ադրբեջանում տեսան, որ Ռուսաստանն այս հարցում, համենայնդեպս հասարակական շրջանականերում, աջակցում է Հայաստանին, մեզ մոտ ղարաբաղյան շարժման ֆոնին մեծացավ ազատագրական պայքարի ոգին: Ստացվում է, որ Հայաստանում ամեն գնով ցանկանում էին Ղարաբաղը, իսկ Ադրբեջանում՝ անկախություն։ Արդյունքում, երբ մի բան շատ ես ուզում, շատ թանկ գին ես վճարում։ Հայաստանը ստացավ Ղարաբաղը, բայց կորցրեց անկախությունը. շատ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, իսկ Ադրբեջանը կորցրեց Ղարաբաղը, բայց անկախություն ձեռք բերեց: Հիմա Ռուսաստանը դրանից օգտվում է, շատ լավ հասկանում է, որ երկու երկրները մոտ ապագայում չեն կարող կոմպրոմիսի հասնել: Դատելով Հայաստանում տեղի ունեցած վերջին բողոքի ակցիաներից՝ կարելի է ասել, որ Հայաստանում էլ հիմա մեծանում է հակառուսական տրամադրությունը: Բայց Հայաստանը ամեն դեպքում հասկանում է, որ եթե շատ ձգտի անկախության՝ Ռուսաստանն ուղղակի Ղարաբաղը կտա Ադրբեջանին։

Նմանատիպ մի շանտաժով էլ Ռուսաստանը Ադրբեջանի նկատմամբ է վարվում: Չնայած Ադրբեջանն ավելի քիչ է կախված Ռուսաստանից, քան Հայաստանը, բայց աշխարհագրությունը մեզ շատ բան է ստիպում, մենք սեփական ելք չունենք դեպի ծով և ստիպված ենք հաշվի առնել որոշ աշխարհաքաղաքական վտանգներ, այդ պատճառով էլ զգույշ ենք Ռուսաստանի հետ և փորձում ենք չզայրացնել:

Բայց Ռուսաստանն ուզո՞ւմ է, որ հակամարտությունը կարգավորվի: Առհասարակ Մինսկի խմբի անդամ երկրներն արդյո՞ք օգնում են և ձգտում հակամարտության կարգավորման:

-Ո՛չ: Ես ուզում եմ, որ դա հասկանան նաև Հայաստանում: Ռուսաստանին ձեռնտու է հակամարտության առկախված վիճակը։ Եթե հակամարտությունն ինչ-որ կերպ կարգավորվի՝ Ռուսաստանին դա չի բավարարի: Եթե հակամարտությունը կարգավորվի, ապա երկու երկրներն էլ կսկսեն ինտեգրվել արևմուտքին, իսկ Ռուսաստանը դա թույլ չի տա: Ոչ միայն Ռուսաստանը, այլև Իրանն է ուզում հակամարտությունն այսպես առկախված մնա, նրան ձեռնտու է տեսնել թուլացած Ադրբեջան: Ոչ թե Իրանին շատ է դուր գալիս Հայաստանը, այլ միայն նրա համար, որ Ադրբեջանը չուժեղանա, Իրանը կաջակցի Հայաստանին: Ռուսաստանը ևս կաջակցի Հայաստանին՝ սեփական շահերից ելնելով , որովհետև Հայաստանը Թուրքիայի հետ սահման ունի, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:

Եթե վերցնենք Արևմուտքը, ապա նրանց ևս այնքան էլ ձեռնտու չէ փոխել ստատուս քվոն՝ լավ թե վատ կայունություն ամեն դեպքում կա, և դա նրանց ձեռնտու է: Ինչ վերաբերում է Մինսկի խմբին և նրա գործունեությանը, ապա համանախագահներն ամեն անգամ Ադրբեջանին բացատրում են, որ թույլ չեն տա, որ պատերազմ լինի: Համանախագահները բազմիցս այդ մասին թե՛ հրապարակավ, թե՛ կուլիսներում հայտարարել են:

Որքան էլ աբսուրդ լինի, Ադրբեջանի իշխանությունները որոշել են, որ ավելի հեշտ կլինի պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Հատկապես 2008 թվականից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի միջև դադարեց ցամաքային կապը: Վրաստանը արգելեց այդ ամենը։ Մենք Ադրբեջանում շատ լավ հասկացանք, որ ներխուժումն իրականում ոչ միայն Վրաստանի հետ էր կապված, այլ Ադրբեջանի, ուղղակի Վրաստանն ավելի թույլ էր, և ինքն առիթ տվեց: Ռուսաստանը շատ լավ հասկանում էր, որ առանց Վրաստանի Ադրբեջանը չի ապրի, որովհետև Վրաստանը մեր ծով տանող ճանապարհն է, և հակառակը՝ առանց Ադրբեջանի Վրաստանը չի ապրի: Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական կախվածություն է, և այլ արգումենտներ այստեղ չեն աշխատում:

Մեր ղեկավարությունը, հասկանալով, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ցամաքային կապը վերացել է, փորձեց իր ծառայություններն առաջարկել: Նախագահներ Ալիևն ու Մեդվեդևը մեկ տարվա մեջ 11 անգամ հանդիպել են: Մեր նախագահը փորձում էր համոզել Ռուսաստանի նախագահին, որ կարող է իր տարածքը տրամադրել Ռուսաստանի և Հայաստանի միջև ցամաքային կապ պահպանելու համար: Ադրբեջանը դա առաջակեց մեկ պայմանով՝ թող Ռուսաստանը ճնշի Հայաստանին, որ Հայաստանն ազատի գոնե մի քանի տարածք՝ 5 տարածքի մասին էր խոսքը։ Այդ ժամանակ նախագահ Ալիևը առաջին և միակ անգամն էր, որ հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է ուսումնասիրել այն տարբերակը, որ 5 տարածք հիմա ազատվի, երկուսն էլ՝ մի քանի տարուց: Բայց մինչ այդ Ադրբեջանը համառորեն պնդում էր, որ բոլոր տարածքները պետք է միաժամանակ վերադարձվեն: Բայց Ռուսաստանին դա պետք չէր, և թեման փակվեց:

Հիմա գուցե Ռուսաստանին ձեռնտու լինի թեթև, ոչ այնքան մեծ պատերազմ՝ պատերազմ ուրիշի ձեռքերով,գուցե դրա համար էլ զինում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Այդ պատճառով պետք է շատ զգույշ լինել ու չհավատալ Ռուսաստանին:

-Հիմա Ադրբեջանի և Արևմուտքի միջև բավականին լարված հարաբերություններ են՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման, քաղբանտարկյալների առկայության հետ: Հրապարակում եղավ այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է ռադիոլուկացիոն կայան կառուցել Ադրբեջանում: Արդյո՞ք Ռուսաստանը հիմա չի փորձում ամեն կերպ Ադրբեջանին իր կողմը քաշել, գուցե նաև ինտեգրել Եվրասիական տնտեսական միությանը: Այդ մասին ևս ռուսական ամենաբարձր մակարդակներով մեկ անգամ չէ, որ հայտարարվել է:

Ռուսաստանն իհարկե դա ուզում է: Մաքսային միություն կամ Եվրասիական տնտեսական միություն մենք չենք մտնի. տնտեսապես դա մեզ ձեռնտու չէ, քաղաքականապես անիմաստ է։ Ադրբեջանի ղեկավարությունը բաց կերպով այդ մասին հայտարարել է, մենք կմտածենք ԵՏՄ անդամ դառնալու մասին, հակամարտության կարգավորումից հետո: Այդ մասին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել է վերջին անգամ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Ասել է, որ հիմա, երբ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները՝ մենք չենք կարող այդ երկրի հետ նույն կազմակերպության մեջ լինել, դա հնարավոր չի լինի բացատրել նաև Ադրբեջանի հասարակությանը:

Ինչ վերաբերում է ռադիոլուկացիոն կայանին, ապա այո՝ այդպիսի ինֆորմացիա եղավ «Զվեզդա» հեռուստաալիքի կողմից, որը ռազմական նորություններ է հաղորդում և կապված է նաև Ռուսաստանի արտգործնախարարությանը, բայց այն չի հաստատվել, այդ պատճառով էլ մեր իշխանությունները դա չեն մեկնաբանում:

Բանն այն է, որ Ռուսաստանն արդեն նոր սերնդի ռադիոլուկացիոն կայան կառուցել է Արմավիրում, մեկ այլ կայան դնել Ադրբեջանում՝ տեխնիկապես իմաստ չունի: Բայց դա կարող է լինել ուղղակի հասարակական տրամադրությունները ճնշելու փորձ, կարող է լինել թեթև շանտաժ կամ ակնարկ, որ Ռուսաստանը կուզենար վերադառնալ Ադրբեջան և վերականգնել իր ռազմական ներկայությունը: Ադրբեջանը միշտ ընդդիմանում է ռուսական զորքերին՝ խաղապահների դերում։ Մենք դա տեսել ենք, և չենք ուզում կրկնվի: Մենք Մոսկվային չենք վստահում, զորքերի մտցնելը կնշանակի անկախության կորուստ՝ նույնիսկ խաղապահների տեսքով։ Իսկ ռադիոլուկացիոն կայանը՝ խաղաղապահներից շատ ավելի վատ:

Աշնանը Ադրբեջանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, և շատ փորձագետների դիտարկմամբ՝ մինչ ընտրությունները պատերազմի հավանականություն չկա, բայց իրավիճակը կարող է անկանխատեսելի դառնալ արդեն ընտրություններից հետո: Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանն ի վերջո կդիմի՞ պատերազմական գործողությունների:

Ես 43 տարեկան եմ և հիշում եմ հայերի ու ադրբեջանցիների հիանալի հարաբերությունները միմյանց հետ՝ և՛ Բաքվում, և՛ այն գյուղում, որտեղ ես ապրում էի: Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ կարող էր նման բան լինել, բայց կատարվեց այն, ինչ կատարվեց, և մենք հիմա դրա գինն ենք վճարում: Ասել, որ չի լինի նորից, թեթևամտություն կլինի։

Զորքերը հիմա շատ լավ ղեկավարվում են երկու երկրների իշխանությունների կողմից, ի վերջո նրանք մարդիկ չեն, որոնք չեն ենթարկվում և ինքնագործունության կդիմեն: Եթե Բաքվում ու Երևանում համապատասխան հրաման չլինի, ապա չի լինի: Բայց պետք չէ մոռանալ Ռուսաստանին և պատերազմ ուրիշի ձեռքերով տարբերակը: Կարող է այնպես լինել, որ շփման գծում այնպիսի իրավիճակ լինի, որ կենտրոնական իշխանությունները չկարողանան կանխել: Արևմուտքը հիմա ամենաշատը դրանից է վախենում՝ հատկապես Ադրբեջանի մասով, որովհետև Հայաստանը, ըստ Էության, պատերազմի դիմելու պատճառ չունի: Ադրբեջանն է մտածում՝ ինչպես տարածքներ վերադարձնի, և միանագամայն նորմալ է, որ Ադրբեջանում մտածում են պատերազմի մասին։ Բայց դա չի նշանակում, որ այսօր կամ վաղը պատերազմական գործողությունները կվերսկսվեն: Իհարկե կցանականայինք, որ ամեն բան կարգավորվեր խաղաղ ճանապարհով, բայց մենք հասուն մարդիկ ենք և հասկանում ենք, որ ամեն բան սկսվել է պատերազմից, և այն չի ավարտվել, խաղաղության պայմանագիր չկա:

Հակամարտության կարգավորման հարցում խնդիր է նաև ղարաբաղյան էլիտայի առկայությունը Հայաստանում՝ սկզբում նախագահության երկու ժամկետ Ռոբերտ Քոչարյանից, այնուհետև երկու ժամկետ Սերժ Սարգսյանից: Լևոն Տեր-Պետրոսյանը թեև ղարաբաղյան էլիտայից չէր բայց ղարաբաղյան պատերազմով եկավ նախագահության, հիշում եք նրա հայտնի հոդվածը, երբ ասաց, որ պետք է արդեն պայմանավորվել Ադրբեջանի հետ, ինչի համար ստիպված եղավ լքել իշխանությունը: Բայց ղարաբաղյան էլիտայի երկու ներկայացուցիչները չեն նպաստում հանգուցալուծմանը: Հիմա շատ է խոսվում, որ նոր սերունդ է հասունանում, իհարկե կա, ես նոր սերնդի հայերի հետ շփվել եմ, որոնք իրենց հերթին փորձում են ադրբեջանցիների հետ շփվել: Հիմա մտածում եմ, որ այն սերունդը, որ միմյանց գիտեր, նույն լեզվով խոսում էր, ընկերանում, եթե նրանք են սկսել պատերազմը, ապա էլ ի՞նչ մտածել նոր սերնդի մասին, որոնք ֆիզիկապես միմյանց չեն տեսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում