Ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ, Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնն անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված քաղաքացիական թռիչքների խնդրին.
«ԱՄՆ-ը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ականատես եղան, որ Ադրբեջանը մտադիր չէ կործանելու քաղաքացիական ինքնաթիռները: Տվյալ խնդրի շուրջ ԱՄՆ-ը առավել վաղ հայտնել էր իր հստակ դիրքորոշումը: Մեզ համար անընդունելի է քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացմամբ սպառնալիք հնչեցնելը»:
Հիշեցնենք, որ մինչ այս էլ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան էր հնչեցրել իր երկրի դիրքորոշումը քաղաքացիական օդանավերը կործանելու ադրբեջանական սպառնալիքի շուրջ:








































