Tuesday, 16 04 2024
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի

Թուրք քաղաքագետը նշել է, թե որ դեպքում ԱՄՆ-ը կճանաչի ԼՂ անկախությունը

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ թուրք քաղաքագետ, պատմաբան, «Հայկական հարցը ռուսական պետական արխիվային 120 փաստաթղթերում» գրքի հեղինակ Մեհմեթ Փերինչեքն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը.

«Խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ բարդ խնդիր է, քանի որ այստեղ առկա են բազմաթիվ գործոններ: Դրանք վերաբերում են Ռուսաստանին ու Արևմուտքին, Ադրբեջանին ու Հայաստանին: Դրա համար էլ անհնարին կլինի մոտ ժամանակներում այդ խնդրի կարգավորումը:

Թուրքիան ակնհայտորեն աջակցում է Ադրբեջանին: Մինչդեռ Ռուսաստանը սկսել է առավել կողմնորոշվել դեպի Ադրբեջան, քանի որ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև բանակցություններ են կայացել:

Դրանցում խոսք է գնացել այն մասին, որ ԱՄՆ-ը կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, եթե Հայաստանն իր տարածքից դուրս բերի ռուսական ռազմաբազաները: Ռուսաստանին էլ հայտնի են դարձել այդ բանակցությունների մասին, ինչն էլ պատճառ է դարձել, որ Ռուսաստանն առավել շատ կողմնորոշվի դեպի Ադրբեջան:

Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա մոտ ապագայում դա տեղի չի ունենա: Ընդհանրապես, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը 100 տոկոսանոց սխալ քայլ էր և ես հուսով եմ, որ Թուրքիայի արտգործնախարարությունն ու կառավարությունն արդեն գիտակցել են դա»:

Հիշեցնենք, որ Փերինչեքի վերոնշյալ գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր Մոսկվայում: Գրքի ստեղծման համար Փերինչեքը 10 տարի աշխատել է ռուսական արխիվներում:

Ի դեպ, նախորդ տարվա ամռանը Փերինչեքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ամեն ինչ կանի` Թուրքիային թուլացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում