ԴԱԻՇ-ի գրոհայինները մզկիթ են պայթեցրել Իրաքի Նայնավա նահանգի հարավում և քրիստոնեական 2 եկեղեցի են վնասել Մոսուլի պատմական կենտրոնում: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
«ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պայթեցրել են Աբու-Բաքր մզկիթը Շուրա շրջանում՝ նախապես ականապատելով այն: Մզկիթը ոչնչացվել է պատճառաբանությամբ, որ այնտեղ գերեզմանոց է եղել»,- գործակալությունը մեջբերում է Նայնավայում խմբավորման դեմ պայքարող քրդական «փեշմերգի» (քրդական զինված ստորաբաժանումներ) 4-րդ բրիգադի հրամանատար Իսա Զեուեյի խոսքերը:
«Գրոհայինները Մոսուլի պատմական կենտրոնում նաև ոչնչացրել են պատմական վերնաճակատի գրառումները Սուրբ Աստվածածին տաճարում և քաղդեական եկեղեցում»,- հավելել է քուրդ հրամանատարը: