
Օգոստոսի 28-ին Yerevan Residence բնակելի համալիրում մեկնարկեց մեկ շաբաթական ժամանակակից արվեստի հավաքական ցուցահանդես՝ «The Scale of Life»ը:
ՀԱՅՓ Փոփ-ափ շարժական պատկերասրահի կազմակերպիչները սովորաբար իրենց ցուցահանդեսներն անցկացնում են յուրօրինակ վայրերում: Եվ քանի որ նախագծի կազմակերպիչները մեծ կարևորություն են տալիս անցկացման վայրին և դրա հեղինակությունը, զարմանալի չէ, թե ինչու ընտրությունը կանգնեց Yerevan Residence համալիրի վրա, որն իր յուրօրինակությամբ խիստ տարբերվում է Երևանում առկա այլ նորակառույց շենքերից: Նշենք, որ Yerevan Residence-ում հաճախակի են կազմակերպվում նմանատիպ միջոցառումներ, որոնցից մեկն էլ այս տարվա ՀԱՅՓ Փոփ-ափ պատկերասրահի թվով երրորդ ցուցահանդեսն է: Այն անցկացվում է բնակելի համալիրի չվերանորոգված պենթհաուսում՝ հիանալի տեսարանով դեպի Արարատ լեռը:
«The Scale of Life» բառախաղ է, որը վերաբերվում է ձկան արտաքին կաշվին, ինչպես նաև կյանքի բազմազանությանը: «Վիշապը» կամ ջրային դրակոնը հեթանոսական Հայաստանում պտղաբերության և արարության խորհրդանիշ էր: Այս ցուցադրության ժամանակ տեսողական արվեստ և այն ներկայացնող արվեստագետները իրենց յուրօրինակ ժամանակակից ձևաչափով մեկնաբանեցին այս առասպելական ջրային արարածներին: Մասնակիցների շարքում են՝ԼՈՒՍԿԱՆ, Հրաչյա Վարդանյանը, Մելիսա Ֆինկենբիներ, Ֆելիքս Ռոմանոս, Մուշեղ Մխիթարյան, Ավետիք Վարդանյան:
Հիշեցնենք, որ Yerevan Residence բնակելի համալիրը գտնվում է Երևանի ամենագեղատեսիլ ու բարձրադիր անկյուններից մեկում` Կասկադի Անտառային փողոցում: Շենքի մեծ մասն արդեն բնակեցված է՝ այստեղ ապրում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ. դասախոսներ, բժիշկներ, գործարարներ, տնտեսագետ, իրավաբան, ճարտարապետ, ֆուտբոլիստ:
Համալիրն ունի սահմանափակ քանակությամբ ազատ բնակարաններ և բոլոր հետաքրքրված անձանց համար ադմինիստրացիան պատրաստ է իրականացնել ճանաչողական բնույթի էքսկուրսիա: Գրանցման համար կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 91) 000 107 :