Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան չի մասնակցի ԱՄՆ-ի Բաց առաջնությանը, որն այսօր մեկնարկում է Նյու-Յորքում:
«Ցավոք, այս տարի չեմ կարող մասնակցել US Open-ին: Արել եմ ամեն հնարավորը, որպեսզի վերականգնվեմ վնասվածքից մինչև մրցաշարի մեկնարկը:
Սակայն չհասցրեցի ապաքինվել»,- Facebook-ի իր էջում գրել է Շարապովան: