Թուրինի «Յուվենտուս»-ի նորեկ, կիսապաշտպան Խուան Կուադրադոն խոսել է Լոնդոնի «Չելսի»-ում հանդես եկած ամիսների մասին:
«Լոնդոնում միշտ էլ քրտնաջան եմ մարզվել, ցույց եմ տվել բոլորին, որ ես պրոֆեսիոնալ եմ: Լեզու եմ գտել թիմակիցների հետ, սակայն չեմ կարողացել խաղալու հնարավորություն ստանալ:
Թե ինչու էր այդպես, պետք է հարցնել Մոուրինյոյին: Ուրախ եմ, որ տեղափոխվեցի «Յուվենտուս»: Ամեն ինչ կանեմ թիմին օգնելու համար»,- հայտարարել է Կուադրադոն: