Friday, 19 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել

Արամ Սարգսյանի կարծիքով, Աստանայում կայանալիք ԵԱՀԿ վեհաժողովը կարող է բեկումնային լինել ԼՂ խնդրի համար:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ վեհաժողովը կարող է բեկումնային լինել ԼՂ խնդրի համար: «Փաստը մեկն է` ՌԴ նախագահը հայտարարում է, որ ինքն ակնկալիքներ ունի, որ ձեռք բերած համաձայնությունների շուրջ Աստանայում որոշակի փաստաթղթեր կստորագրվեն: Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ Աստանան կարող է բեկումնային լինել, որ գոյություն ունի ճանապարհային քարտեզ, որը քննարկվում է, եւ Աստանայում կարող են ընդհանուր լուծումներ գտնել: Եռանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների տարբեր պաշտոնյաների կողմից լավատեսություն է հնչում այդ գործընթացների մասին, նրանք հույս են հայտնում, որ ԼՂ խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով: Այսինքն` ամբողջ աշխարհը լավատեսական է: Եվ միայն մերոնք են, որ միաբերան կրկնում են` Աստանայից որեւէ սպասելիք չունեն, որեւէ փաստաթուղթ չեն ստորագրի»,- նշեց նա` հավելելով, որ եթե իշխանությունները դեմ են, ուրեմն դա նշանակում է, որ իրենց վարած արտաքին քաղաքականությունը ձախողվել է: «Հավատացե՛ք, վիճակը շատ ծանր է, եւ Աստանան պատահական վայր չի լինելու ԼՂ խնդրի լուծման ճանապարհին: Համոզված եմ, որ իշխանությունները հասկանում են այս ամենը: Իրավիճակից դուրս գալու ելքը մեկն է` իշխանությունների իշխանավարման ժամկետը սպառվել է»,- նշեց նա: Մեր հարցին, թե 1996թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ վետո դնել Լիսաբոնում` ոչ հայանպաստ փաստաթղթին, իսկ Աստանայում Սերժ Սարգսյանը կկարողանա՞ արդյոք նույնն անել, Սարգսյանը նշեց. «Այո, Լեւոն Տեր-Պետրոսյանը Լիսաբոնի գագաթնաժողովում վետո կիրառեց, դրանից հետո 2000 թվականին ԵԱՀԿ գագաթնաժողովը տեղի ունեցավ Ստամբուլում, եւ այստեղ Քոչարյանն իր ծանր վիճակից դուրս գալու համար, արտաքին քաղաքական աջակցություն ստանալու խնդրում ստիպված եղավ ԼՂ-ի եւ ՀՀ շահը ստորադասել իր` նախագահ մնալու շահերին եւ ստորագրեց Ստամբուլյան խարտիան` ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը. արդյո՞ք կարողանալու է վետո կիրառել, թե՞ ոչ: Նա կստորագրի որեւէ փաստաթուղթ Աստանայում… վատ է լինելու, շատ վատ է լինելու իր համար, չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, կրկին վատ է լինելու, շատ վատ է լինելու իր եւ երկրի համար: Դրանից խնդրի էությունը չի փոխվում: Այսօրվա Սերժ Սարգսյանը ոչ միայն ոչնչով ուժեղ չի 2000թ. Ռոբերտ Քոչարյանից, այսօրվա ՀՀ-ն ոչ միայն որեւէ բանով ուժեղ չի 2000թ. Հայաստանից, այլեւ 2000թ. առայսօր իրենց վարած արտաքին քաղաքականության արդյունքում թե՛ իրենք են շատ ավելի թուլացել, թե՛ թուլացրել են Հայաստանը: Եվ այստեղ է, որ ցանկացած լուծում շատ վատ է լինելու թե՛ իրենց` անձնական առումով, թե՛ երկրի առումով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում