Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

Մենք շատ դժբախտ կլինենք, եթե չօգտվենք այս հնարավորությունից

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Պարոն Ֆարմանյան, արդեն մի քանի օր է՝ օրակարգի թիվ մեկ խնդիրը սահմանադրական փոփոխություններն են, որոնք քննարկվում են Սերժ Սարգսյանի մոտ տարբեր կուսակցությունների հետ: Աննախադեպ մի գործընթաց է: Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում մենք չեն ունեցել նման դեպք, երկու անգամ Սահմանադրություն է փոխվել, և այսպիսի քննարկումներ նույնիսկ ձևական այսպիսի գործընթաց չի եղել: Այս քննարկումները ինչ որ առումով նաև քաղաքական դաշտում նոր փոփոխությունների, նոր տրոհումների, նոր զարգացումների, նոր իրողությունների պատճառ են դարձել: Ինչպե՞ս եք գնահատում այս ողջ գործընթացը:

-Գործընթացն օրինաչափ է իր բոլոր բաղադրիչներով: Նախագահ Սարգսյանի կողմից այդ հանդիպումների նախաձեռնությունը բնականաբար կառուցողական վերաբերմունքի դրսևորում է, և այդ քննարկումները բացարձակապես ձևական բնույթի չէին, և նրանք, ովքեր առիթ ունեցել են մասնակցել այդ հանդիպումներին, կփաստեն, որ դրանք ձևական չէին: Ցանկացած առաջարկություն դառնում է և՛ մասնագիտական, և՛ քաղաքական լրջագույն քննարկման առարկա և փաստարկների, հակափաստարկների առումով հնարավոր լավագույն լուծումը գտնելու: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններին, ապա սա շատ կարևոր հանգամանք է: Ես կարծում եմ, որ Սահմանադրությունը իրավաբանական տեքստ լինելուց առաջ քաղաքական փաստաթուղթ է, ուստի շատ օրինաչափ է, որ քաղաքական հիմնական ուժերը, որոնք այս կամ այն կերպ ներկայացված են խորհրդարանում կամ գոնե հետաքրքրվածություն, ցանկություն ունեն քննարկելու առաջարկվող տեքստի այս կամ այն դրույթը:

Քաղաքական վերադասավորումների առումով այստեղ էլ ակնհայտ է, որովհետև մեր քաղաքական համակարգը, քաղաքական կուսակցությունները քանի դեռ կայացվածության այն աստիճանը չունեն, նաև դաշինքները, ինչպիսին մենք այսօր ունենք, դրա ձևավորման հիմքերով, հանգամանքներով պայմանավորված քաղաքական լրջագույն հետաքրքրություն ներկայացնող որևէ հարցի, և դա ոչ միայն Սահմանադրության փոփոխությունների խնդիրն է, կարող են նպաստել քաղաքական որոշակի վերադասավորումներին: Ազատ մտածողությունը մեր հասարակությունում օր օրի էլ ավելի մեծ բարձունքներ է նվաճում և, բնական է, որ կարևոր հարցերի վերաբերյալ նույնիսկ նույն կուսակցությունների ներսում կլինեն մարդիկ, ովքեր չեն կիսի այն մոտեցումները, որ մեծամասնությունն է կիսում: Սա որպես հանգամանք մենք պետք է հաշվի առնենք, որ հասարակությունը փոխվել է ու դինամիկ փոխվում է, և մեր ակնկալիքները քաղաքական կուսակցություններից չեն կարող մնալ այն, ինչ որ մենք ունեցել ենք: Ցավոք, ներկուսակցական ժողովրդավարության աստիճանը մեր երկրում կաղում է, և օբյեկտիվորեն սա ևս պետք է փոխվի:

Տեսակետ կա, որ ժողովուրդը ընդհանրապես անտարբեր է սահմանադրական այս փոփոխությունների գաղափարին, տեքստին, անհաղորդ է նույնիսկ առանցքային այն դրույթներին, որոնք ամեն օր քննարկվում են սոցիալական ցանցերում, հեռուստատեսությունում: Այդ հասարակությունը, որն անտարբերության պատճառով նույնիսկ չի մասնակցի, ինչո՞ւ եք վստահ, որ հասարակությունը հասունացել է, և Դուք փորձում եք այս փոփոխություններով արձագանքել այդ քաղաքական կամ հասարակական հասունությանը:

-Այն, որ հասարակությունը քաղաքական գործընթացների նկատմամբ ունի հետաքրքրվածության պակաս և որոշակի իներտություն, դա փաստ է, դա ունի իր պատճառները, այդ պատճառները աքսիոմատիկ են: Դա վերաբերում է քաղաքական ուժերից ունեցած հիասթափություններին, ընտրական ցիկլից ունեցած ակնկալիքների չարդարացման հետ և այլն: Մեր անկախության շրջանի ամբողջ քաղաքական պատմությունը բավարար պաշար է այդ իներտությունը բացատրելու համար: Մյուս կողմից որոշակիորեն մենք պետք է ընդունենք, որ որևէ հասարակություն անքուն գիշերներ չի անցկացնում՝ սպասելով Սահմանադրության փոփոխությանը կամ հերթական ընտրություններին, որպեսզի իր տեսակետը հայտնի. սա էլ օրինաչափություն է: Քայլ առ քայլ որքան քաղաքական գործիչները շատ խոսեն, մամուլը շատ քննարկի, այնքան հասարակությունը ավելի կտեղեկացվի և ամեն անգամ իր տեսակետը կձևավորի: Առաջարկվող սահմանադրական փոփոխությունները իսկապես ֆունդամենտալ են և նոր սահմանադրաիրավական կարգավորումներ են նախատեսում մեր հանրային պետական կյանքում, որ ճիշտ է խոսել Սահմանադրության մասին: Ես հույսով եմ, որ քայլ առ քայլ հնարավոր կլինի հասարակության այդ գոյություն ունեցող իներտության զանգվածը նվազեցնել, այլ հանգամանք, որ քաղաքական շատ ուժեր, որոնք բոյկոտում են կամ կբոյկոտեն, որը, անկեղծ ասած, քաղաքական առումով ինչպես է կյանքի կոչվելու, դա շահարկում են՝ ասելով, որ հասարակությունը 100-տոկոսանոց հետաքրքրություն չունի: Սա ժամանակի ընթացքում ինքնաբերաբար կփոխվի:

Առաջարկվող նախագծով մի շատ կարևոր ընտրություն դուրս է գալիս մեր քաղաքական կյանքից: Այն ընտրությունը, որն ամենամեծ ինտրիգն էր քաղաքական մեր կյանքի, հինգ տարին մեկ հասարակությունն էլեկտրահարվում էր քաղաքական կյանքով, քաղաքական կողմնորոշումներով: Այդ հնարավորությունն այլևս նոր նախագծով վերցնում են հասարակությունից , այդ դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում ակտիվություն կամ հետաքրքրություն առաջացնել:

-Հասարակության հետաքրքրվածությունը ժամանակի ընթացքում կավելանա զուտ գործընթացի, սահմանադրական հանրաքվեի մոտենալուն պես: Այլ բան է՝ այդ ակտիվությունը կլինի այնպիսին, ինչպիսին կցանկանայիք մենք կամ մեկ ուրիշը, սա հարցի մեկ այլ կողմն է: Կապված հասարակությանը նախագահական ընտրություններին մասնակցելուց զրկելու հետ՝ թույլ տվեք մի փոքր չհամաձայնել, որովհետև չմասնակցելով, ուղղակի մանդատով ընտրելով ՀՀ նախագահին՝ խոշոր հաշվով հասարակությունը՝ մենք բոլորս միասին ընտրում ենք իշխանություն՝ ի դեմս խորհրդարանական ընտրությունների: Ես այն տեսակետին չեմ, որ շատերը փորձում են ենթատեքստերով արտահայտել իբրև թե մեր հասարակությունը ոչ այնքան իրավագիտակից է, որպեսզի ինքը գիտակցի, որ ի դեմս խորհրդարանական ընտրությունների՝ ձևավորվում է ամբողջական իշխանություն: Եթե անկեղծ լինենք և փորձենք վերլուծական աչքով նայել մեր անկախ պետականությանը, երրորդ հանրապետության քաղաքական պատմությանը, մենք բոլորս էլ չենք կարող վիճարկել մեկ հանգամանք, որ կարևոր ընտրություններ եղել են իրականում: Ես փորձում եմ սուր եզրաբանություն օգտագործել ասելիքս ավելի դիպուկ օգտագործելու համար: Միայն նախագահական ընտրություններ են եղել, փոխվել են տարբեր վարչակարգեր, բայց ցանկացած նախագահ, մեր գործող նախագահական համակարգի պարագայում խորհրդարանում կամ ունեցել է մեծամասնություն, կամ ձևավորել է այդ մեծամասնությունը: Մի կողմ թողնենք քաղաքական ուժերի ունեցած տեսակետները, նրանց լեգիտիմության կամ ոչ լեգիտիմության մասին, սա աքսիոմատիկ ճշմարտություն է, ուստի, երբ մենք քննադատում ենք գործող Սահմանադրության առաջարկված այս նախագիծը՝ փաստարկ բերելով, որ հասարակությունը այն ժամանակ ուներ երկու հնարավորություն, հիմա մեկ, մի փոքր ինքներս մեր հանդեպ, իմ կարծիքով, ազնիվ չենք գտնվում:

Հասարակությունը բոլոր պարագաներում, քաղաքական մեր մշակույթով պայմանավորված իրողություններով ամեն մի քննադատություն իրավունք ունի գոյություն ունենալ, սա իրականություն է: Մեր երկրում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, և գործող իշխանությունը և՛ Տեր-Պետրոսյանի օրոք, և՛ Քոչարյանի օրոք, և՛ նախագահ Սարգսյանի օրոք խորհրդարանում ունեցել է մեծամասնություն: Մենք ազգագրորեն պատրիարխալ հասարակություն ենք, և սա ոչ լավ, ոչ վատ բնութագրում է: Դա պատմական հանգամանքների աշխարհագրական դասավորվածությունների արդյունք է: Ժողովրդավարության զարգացման ուղին բռնած որևէ երկրի համար, որը որպես հասարակություն պատրիարխալ է, հասարակության ներսում ծնվում են միմյանց հակադրվող երկու շատ ուժեղ, իներտ ուժեր: Մեկը հասարակության պատմական թելադրանքն է պատրիարխալ հասարակության, որտեղ մենք ընտանիքներում ցանկանում ենք մեկ գլուխ ունենալ, որտեղ ինքը բոլոր որոշումները կկայացնի, երկրում ունենալ մեկ մարդ, որ ամեն ինչի համար պատասխանատու է, մյուս կողմից այն ժամանակակից աշխարհը, որում ապրում ենք, որը մենք չենք կարող փոխել, հարմարեցնել մեր քիմքին և խաղի այն կանոնները՝ ի դեմս ժողովրդական զարգացման ճանապարհի, որը Հայաստանն ընտրել է, և որը, բարեբախտաբար, այլընտրանք չունի Հայաստանի համար:

Այսինքն՝ այս փոփոխությունները գալիս են ջարդելո՞ւ պատրիարխալ հասարակությանը:

-Պատրիարխալ հասարակությունը հազիվ թե այս փոփոխություններով ջարդվի, որովհետև դա շատ ավելի երկարատև պատմական գործընթացների արդյունք է, բայց քաղաքական կարգավորումների առումով մեկ քայլ ավելի առաջ է, որովհետև ինչպիսին էլ լինեն դրա անմիջական հետևանքները այս տեքստի, փաստը մնում է փաստ, որ խորհրդարանական կառավարման համակարգը ավելի առաջադեմ և առավել բաց կառավարման համակարգ է: Սա փաստ է: Հիմա կարող է մեկը քննադատի ներկայացված տեքստը՝ իր մտայնությունները ներկայացնելով որպես իրականություն, և փորձի բացասական լույսի ներքո ներկայացնել:

Պատահական չէ, որ մեր քաղաքական ուժերի հիմնական մասը՝ հիմնականում ընդդիմադիր, մշտապես խոսել է այս անհրաժեշտության մասին:

Երկու հանգամանք. վերադառնանք կառավարման արդյունավետությանը: Կիսանախագահական կառավարման համակարգը օբյեկտիվորեն չի կարող լինել այնքան արդյունավետ, որքան խորհրդարանականը, ինչու, որովհետև երբ որ որոշումների կայացման համար որոշումները կայացվում են մեկ կենտրոնից, բնականաբար քաղաքական պատասխանատվություն էլ համաչափ չի բաշխվում: Փաստը մնում է փաստ, որ նախագահական կառավարման համակարգի դեպքում դա թողնվում է միայն հանրապետության նախագահի հայեցողությանը: Խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում չի կարող նախարարը պատասխանատվություն չկրել:

Իմ կարծիքով՝ այս փոփոխությունով Հայաստանը կամրագրի ժողովրդավարացման ճանապարհի անդարձելիությունն ու անշրջելիությունը, երբ երկրում խաղաղ ճանապարհով տեղի ունենա իշխանափոխություն, կամ երբ քաղաքական ընդդիմությունն ընդունի ընտրություններում իր պարտությունը:

Սահմանադրության այս նոր նախագիծը տալիս է խաղաղ, անցնցում իշխանափոխություն:

Ընդդիմադիրները բերում են փաստարկներ, որ, ըստ էության, կաշկանդող կամ վախեցնող մի ֆրազ է այդ կայուն մեծամասնության դրույթը, որը շատերի մտապատկերում գալիս է ՀՀԿ-ի հավերժ կառավարման հեռանկարը:

-ՀՀԿ-ն կամ որևէ կուսակցություն հավերժ չէ: Հավերժ չէր անգամ բոլշևիկյան կուսակցությունը: Ցանկացած իշխանություն, որը տևական ժամանակ անցումային երկրում գտնվում է իշխանության ղեկին, հասարակությունը չի կարող իր դժգոհությունը չկուտակել: Ինչ վերաբերում է կայուն մեծամասնության դրույթին, որոշ գաղափարներ, կարծում եմ, այդ կայուն մեծամասնություն եզրը Սահմանադրության նոր տեքստում հազիվ թե լինի, բայց խնդիրը վերաբերում է այլ հանգամանքի: Ինչ է նկատի առնվում կայուն մեծամասնություն ասելով՝ մենք անցնում ենք խորհրդարանական կառավարման համակարգի, և Սահմանադրությունը պետք է նախատեսի բոլոր հնարավոր լուծումները, որպեսզի երկրում ձևավորվի կառավարություն, այսինքն՝ չի կարող իշխանության մարմիններ չձևավորվել:

Բոլոր այն մտայնությունները, որ կան, որ Սահմանադրությունը փոխվում է, որպեսզի ՀՀ նախագահը կամ իր թիմը վերարտադրվի, դրանք զուտ մտայնություններ են, ցավոք սրտի, նման ընդդիմախոսները ավելի լուրջ փաստարկներ չեն կարող բերել:

Հայաստանում կուտակված շատ լուրջ խնդիրներ կան: Մենք շատ դժբախտ կլինենք, եթե չօգտվենք այս կարևորագույն հնարավորությունից: Սա վերաբերում է տվյալ պահին գործող իշխանության՝ մեր կողմից քաղաքական բավարար կամքի դրսևորման անհրաժեշտության հետ, դա վերաբերում է նաև քաղաքական ներկապնակի տարբեր քաղաքական կուսակցությունների վարքագծին, և իմ ցանկություն է՝ ընդհանուր գոյություն ունեցող խնդիրների մեկընդմիշտ լուծման համար արժի, որ որոշ տարաձայնություններ մղվեն հետին պլան, և օգտագործելով այս հնարավորությունը՝ Հայաստանը ցատկ կատարի դեպի ապագա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում