Ճապոնական երկու ընկերություններ՝ Oji Holdings-ը և Mitsubishi Chemical-ը, ցելյուլոզի մանրաթելերից թափանցիկ թուղթ են ստեղծել: Նոր նյութը ծրագրվում է օգտագործել պլանշետային համակարգիչների էկրաններում: Պոլիէթիլենային թաղանթ հիշեցնող թղթի հաստությունը 20 հազար անգամ բարակ է մարդու մազից։ Այս մասին տեղեկացնում է NHK-ն: Թղթի խտությունը 8-85 գ/մ2 է:
Երկու ընկերություններն էլ էլեկտրական սարքավորումների արտադրողների հետ համագործակցելով, ծրագրում են երեք տարվա ընթացքում թափանցիկ թղթի տնտեսապես արդյունավետ զանգվածային արտադրություն հիմնել: Oji Holdings-ի ներկայացուցիչների խոսքերով՝ թուղթը կօգնի ստեղծել ճկուն պլանշետներ, որոնց հնարավոր կլինի հեշտությամբ փաթաթել և ծալել:









































