Լուրեր
«Ես կարծում եմ մենք պետք է մասնակցենք քննարկումներին»․ Ռուբիկ Հակոբյան
  • 12:11
  • 2015-08-25
  • Դիտումներ՝ *

Վենետիկի հանձնաժողովն այսօր ՀՀ կուսակցությունների հետ քննարկում է սահմանադրական բարեփոխումների նախագիծը։

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպման այս ձևաչափն անարդյունավետ է, լսարանը նախապատրաստված չէր։

«Հիմնական մտահոգող հարցերից մեկը 89-րդ հոդվածի 4-րդ կետն է։ Իրենք մեկ պատասխան տվեցին կայուն մեծամասնության ձևավորման հետ կապված։ Նրանց պատասխանը հստակ չէր, թե վերջնական ինչ դիրքորոշման են եկել, կամ կոնսենսուս եղել է, թե ոչ, բայց ինձ համար մեկ բան հասկանալի է, որ Վենետիկի հանձնաժողովը նորից պնդեց իր մոտեցումը, իսկ թե ՀՀ իշխանություններն ինչպես կարձագանքեն, դա այլ հարց է։ Իրենք անկեղծ են՝ իրենք ասում են՝ պատվեր են տալիս և կատարում ենք այդ պատվերը։ Իրենք պահանջարկ բավարարող են»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը։

  • Դիտումներ՝ *