Թուրքիայի քաղաքական անորոշությունը կարող է հետաձգել, այլ ոչ թե դադարեցնել խոշոր ռուս-թուրքական նախագծերը, հայտարարել է Գալաթասարայի համալսարանի քաղաքագետ Բերիլ Դեդեօղլուն, հայտնում է RIA Novosti-ն:
«Այնպիսի խոշոր նախագծեր, ինչպիսին «Թուրքական հոսք»-ը և «Ակկույու» ԱԷԿ-ը, այժմ դադարեցված են: Ցավոք, երբ Թուրքիայում փոխվում է իշխանությունը, փոխվում են ոչ միայն նախարարները, այլ նաև ողջ բյուրոկրատիան: Նախագծերում նույնպես փոփոխություններ են լինում. կարող են փոխվել դրանց իրացման ժամկետները, կապալառուները, սակայն նախագծերը չեն փոխվում»,- հայտնել է Դեդեօղլուն:










































