Ուղիղ 162 տարի առաջ՝ օգոստոսի 24-ին, Ջորջ Քրամը, որը եղել է Նյու Յորք նահանգի Սառատոգա-Սպրինգս ավանի Moon’s Lake Lodge հյուրանոցին կից ռեստորանի սևամորթ ավագ խոհարարը, առաջին անգամ կարտոֆիլի չիպսեր է պատրաստել։
Այցելուներից մեկը հրաժարվել է դրանից՝ հաստ կտրատված լինելու պատճառով, այդ ժամանակ խոհարարը կտրատել է կարտոֆիլը թղթի թերթի բարակության և եփել եռացող բուսայուղի մեջ։ Նորույթը հիացրել է հաճախորդին։ Շուտով չիպսը դարձել է հաստատության ֆիրմային ոտեստ։
1860 թվականին Քրամը բացել է սեփական ռեստորան, որտեղ սեղաններին մշտապես եղել է կարտոֆիլային չիպսերով զամբյուղ։ Այս մասին հայտնում է Calend-ը։
Այսօր միայն ԱՄՆ-ում տարեկան ավելի քան 6 մլրդ դոլարի չիպս է վաճառվոմ։