ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանին հարցրինք, թե բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի ազատարձակումն արդյո՞ք նշանակում է, որ իշխանությունները ապրիլի 28-ի հանրահավաքին ընդառաջ քայլեր են անում և փորձում Կոնգրեսի հետ երկխոսության եզրեր գտնել:
«Սամսոն Խաչատրյանը վերջինը չէր: Իմ կարծիքով, ովքեր դեռ բանտերում են, իրենց մեղքի բաժինն ունեն: Դա իրավապահների խնդիրն է, և եթե հնարավոր է, ազատ են արձակում»,- ասաց նա։