Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան՝ ATP-ն, հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշային աղյուսակը:
Այն գլխավորում է սերբ Նովակ Ջոկովիչը: Բրիտանացի Էնդի Մարեյը, Ռոջերսի գավաթի եզրափակչում հաղթելով Ջոկովիչին, շրջանցել է Ռոջեր Ֆեդերերին և արդեն երկրորդն է:
Լավագույն տասնյակում ըստ հերթականության տեղ են գտել Կեյ Նիշիկորին, Ստեն Վավրինկան, Թոմաշ Բերդիխը, Դավիդ Ֆերերը, Ռաֆայել Նադալը, Մարին Չիլիչը, Միլոշ Ռաոնիչը: