Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Սիրիան, ներգաղթյալներն ու Հայոց ցեղասպանությունը՝ թուրք-գերմանական նոր հարաբերություններում․ Lenta.ru-ի վերլուծականը

Վերջին տարիներին գործընկերներ Բեռլինի և Անկարայի մեջ միմյանց հանդեպ բազմաթիվ հավակնություններ են կուտակվել։ Գերմանիայի դժգոհությունը, որտեղ բնակվում է ավելի քան 3 մլն թուրք, հարուցում է այն, որ շատ ներգաղթյալներ չեն ցանկանում ինտեգրվել գերմանական հասարակությանը։ Բունդեսթագում վստահ են, որ մեղքի մի մասի համար պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա շրջապատի վրա, որոնք բազմիցս կոչ են արել Գերմանիայի թուրքերին պահպանել մայրենի լեզուն, հավատն ու ավանդույթները։ Անկարան իր հերթին դժգոհ է, որ Գերմանիայի իշխանությունն ամենևին չի նպաստում Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը։ Այս մասին Lenta.ru-ում գրում է Քսենյա Մելնիկովան՝ հավելելով, որ վերջերս էլ երկու երկրների հարաբերություններում առաջ է եկել լրացուցիչ գրգռիչ՝ նոր թափով բռնկված հակամարտությունը թուրքական իշխանությունների և քրդերի միջև։

Բեռլինի և Անկարայի հարաբերություններում ճեղքվածքը գոյացել է այն բանից հետո, երբ Թուրքիան վերջնականապես հասկացել է՝ իրեն հազիվ թե հաջողվի ԵՄ անդամ դառնալ։ Թուրքիան «ԵՄ նախասենյակում» է 1987 թվականից։

Երկու երկրների առաջնորդների անձնական հարաբերությունները չեն ստացվել հենց սկզբից։ Շատ լրագրողներ նշում էին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Էրդողանի միջև չկա անձնական համակրանք։

Անցած տարվա դեկտեմբերին Բեռլինի և Անկարայի միջև լրտեսական սկանդալ բռնկվեց։ Այն սկսվեց այն բանից հետո, երբ Focus ամսագիրը հրապարակեց հոդված, որում հաղորդվում էր Գերմանիայում երեք թուրքերի ձերբակալության մասին, որոնց կասկածում են լրտեսության համար։

Անկարայի համար տհաճ նորություն էր այն, որ 1915-ին թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունները Գերմանիան պաշտոնապես ճանաչեց որպես ցեղասպանություն։ Առաջինը այդ մասին հայտարարեց Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը ապրիլի 23-ին՝ Բեռլինում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների ժամանակ։ Երկրորդն արտահայտվեց արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ «Տեղի ունեցածը համապատասխանում է «ցեղասպանություն» սահմանմանը, ես շատ լավ եմ հասկանում նրանց զգացմունքները, ովքեր ցանկանում են, որ դա հենց այդպես էլ անվանվի, և փաստարկները, որոնցով նրանք առաջնորդվում են»,- նշել է նախարարը։

Չնայած այն բանին, որ Գաուկը ճանաչել է նաև Բեռլինի մասնակի պատասխանատվությունն այդ դեպքերի համար (կայսերական Գերմանիայի զինվորականները մասնակցել են հայերի արտաքսմանը), թուրքական ԱԳՆ-ն ցասկոտ հայտարարությամբ է պատասխանել. «Նախագահ Գաուկն իրավունք չունի թուրք ժողովրդին վերագրելու հանցագործություններ, որոնք այն չի արել… Թուրք ժողովուրդը չի մոռանա և չի ների նախագահ Գաուկի հայտարարությունները»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ սպառնալով, որ եթե Գերմանիան չհրաժարվի նման դիրքորոշումից և կառուցողական դիրքորոշում չընդունի, երկարաժամկետ հեռանկարում դա բացասական հետևանքներ կունենա Անկարայի և Բեռլինի հարաբերությունների համար։

ՌԴ ԳԱԱ միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կոկեևի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության հերքումը վատ է անդրադառնում Գերմանիայում Թուրքիան ընկալելու վրա։

«Դա ցավոտ հարց է Անկարայի համար։ Դեռևս թուրքերը կտրականապես համաձայն չեն տեղի ունեցածն անվանելու «ցեղասպանություն»։ Գերմանիան, որպես երկիր, որը լիովին ընդունել է պատասխանատվությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների համար, վատ է վերաբերվում թուրքական իշխանությունների նման գործողություններին։ Հայոց ցեղասպանության հերքումը միայն հեռացնում է Թուրքիային այդքան ցանկալի ԵՄ-ի անդամակցությունից»,- համոզված է քաղաքագետը։

Թուրք առաջնորդը բազմիցս խնդրել է Բեռլինին՝ երկրի տարածքում ապրող թուրքերի հանդեպ ավելի մեծ զորակցություն ցուցաբերել։ Նրա խոսքով՝ փոքրամասնությունների ներկայացուցիչների ինտեգրման համար չափազանց քիչ բան է արվում։ Մասնավորապես, Բեռլինը դեմ է հանդես գալիս երկքաղաքացիությանը, ինչը պնդում է Անկարան։

Բունդեսթագում, իրենց հերթին, կարծում են, որ Էրդողանը կոշտ հայտարարություններ է անում՝ փորձելով ձեռք բերել Գերմանիայի տարածքում ապրող թուրք ընտրողներ ձայները։

Մի կողմից՝ Գերմանիան հավանություն չի տալիս նրան, որ թուրքերը պատժիչ գործողություն են իրականացնում ընդդեմ Սիրիայի քրդերի։ Իրաքի քրդերին գերմանացիները համարում են իրենց դաշնակիցը, մարզում և զենք մատակարարում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար, մյուս կողմից, Բեռլինը, որը բացասաբար է վերաբերվում Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմին, ստիպված է զերծ մնալ Անկարայի հասցեին դատապարտող մեկնաբանություններից։ Միակ բանը, որ նման իրավիճակում մնում է Շտայնմայերին և Մերկելին, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն ազգային փոքրամասնությունների, կոչ անելն է Թուրքիային՝ չդադարեցնել խաղաղ գործընթացը քրդերի հետ։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան իր տարածքում մարզում է ԻՊ-ի գրոհայիններին, զինում, անձնագրեր տալիս, տարանցիկ երկիր հանդիսանում կամավորների համար, այդ թվում՝ Գերմանիայից։ Սակայն դրա վրա պաշտոնական Բեռլինն աչք է փակում, քանի որ նրա համար Ասադի ռեժիմի անկումն ավելի ցանկալի նպատակ է, քան ԴԱԻՇ-ի դեմ պայքարը»,- ասել է ՌԴ ԳԱԱ Եվրոպայի ինստիտուտի Գերմանական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կամկինը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում