Tuesday, 23 04 2024
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա

Պետք չէ թնդանոթով ճնճղուկ խփել․ Արամ Զ․ Սարգսյան

Սահմանադրության նոր նախագծի հրապարակումից հետո հասարակությանը համառորեն փորձում են նպատակաուղղել մի հուն, որտեղ ամեն ինչ հեշտանում ու դառնում է սև-սպիտակ: Դե՞մ ես Սերժ Սարգսյանի Սահմանադրությանը, ուրեմն կողմ ես Ռոբերտ Քոչարյանի վերադարձին: Երկուսին էլ դեմ ես՝ բոյկոտիր:

Սա ոչ միայն պարզունակացում է, սա հասարակական գիտակցության ուղղորդման փորձ է, որը ձեռնտու է միայն գործող իշխանությանը:
Փաստ է, որ 1995-ին Սահմանադրությունն ընդունելուց հետո Հայաստանում երբևէ չի առաջացել սահմանադրական ճգնաժամ: Հայաստանում խնդիրը ոչ թե օրենսդրական է, այլ քաղաքական: Խնդիրը իրավական նրբությունները չեն, կառավարման մոդելը չէ՝ նախագահական լինի, կիսանախագահական թե խորհրդարանական, խնդիրը միշտ էլ նույնն է՝ կատարել օրենքը: Ընդունեք ամենակատարյալ Սահմանադրությունը՝ իրավական ու քաղաքական մտքի գագաթնակետը, ո՞ւմ է պետք, եթե չի կատարվելու: Ի՞նչ տարբերություն՝ գործո՞ղ Սահմանադրությունը չի կատարվում, թե՞ առաջարկվող: Իսկ ընդհանրապես, քաղաքական դաշտում իրավիճակ փոխելու համար Սահմանադրության հետ խաղերը բումերանգ են: Պետք չէ թնդանոթով ճնճղուկ խփել: Սահմանադրությունը իրեն հարգող պետության համար հիմնարար արժեք է, որ արժեհամակարգ է ձևավորում և չի կարող սպասարկության դրվել որևէ քաղաքական ուժի. սա աքսիոմ է: Անհեթեթ է հասարակությանը ներշնչել, որ Սահմանադրության նոր նախագծին դեմ լինել՝ նշանակում է կողմ լինել Ռոբերտ Քոչարյանի վերադարձին. սա նույն հասցեում մշակված նախագիծ է, ինչ Սահմանադրության նոր նախագիծը:

Եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է, և նա գործող Սահմանադրությամբ չի կարող առաջադրվել նորից, դեռ չի նշանակում, որ առաջադրվելու ու նախագահ է դառնալու Ռոբերտ Քոչարյանը: ԲՀԿ-ն վերջնականապես ու անդարձ կորցնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը, եթե համոզված լիներ, որ հնարավորություն ունի վերադառնալ իբրև նախագահ, Վարդան Օսկանյանը արդեն պիտի իր կուսակցությունը ստեղծած լիներ, մինչդեռ լուրերի ու խոսակցությունների, օսկանյանաբար «խոհերի ու մտորումների» մակարդակից կուսակցության ստեղծումը առաջ չի գնացել: Ի վերջո, միմյանց հետ փոխհարաբերություններում ինչ հարցեր ծագեն, ինչ հակասություններ էլ լինեն՝ իրենց համար վճռական ու շրջադարձային պահին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպելու են ու առանց կողմնակի անձանց իրենց հարցերը լուծելու են: Սա չհասկանալը կամ պատվիրված ու միտումնավոր մոլորություն է, կամ՝ քաղաքական կարճամտություն: Նրանք Սահմանադրություն փոխելով միմյանց հետ հարցեր լուծելու կարիք չունեն:

Ամբոխի համար հաշվարկված անհեթեթություն է, որ Սերժ Սարգսյանը որակազրկում է նախագահի պաշտոնը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չցանկանա կամ չկարողանա նախագահ դառնալ: Խորհրդարանական կառավարման մոդելը նույն չափով հնարավորություն է տալիս վարչապետ դառնալ Ռոբերտ Քոչարյանին, որքան գործող Սահմանադրությունը՝ նախագահ: Եթե, իհարկե, դա պետք լինի իրենց: Ոչինչ չի խանգարի, որ վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը: Հետո՞ ինչ, որ հրապարակավ հրաժարվել է նախագահի, վարչապետի, Աժ նախագահի պաշտոններից: Իրավիճակ է փոխվել, այլևս այսպես հնարավոր չէ շարունակել, տնտեսության վիճակը աղետալի է, երկիրը գնում է դեպի դեֆոլտ, Ղարաբաղի հարցի լուծման համար այդպես է պետք. տասնյակ պատրվակներ ու պատճառաբանություններ կան, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո, 2018-ին նախագահական պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո Սերժ Սարգսյանը գլխավորի կառավարությունը, եթե ընդունվի խորհրդարանական կառավարման մոդելը:

Պետք չէ ոչ վախենալ, ոչ վախեցնել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ուրվականով: Կփորձի՞ վերադառնալ: Ընդդիմության համար իդեալական տարբերակ է, որովհետև ավելի խոցելի թեկնածու ՀՀ-ում չես գտնի, որովհետև եթե ընդունենք, որ նրա և Սերժ Սարգսյանի միջև հակադրություն կա, իշխանության ձայները կիսվելու են, որովհետև ավելի փայլուն օրինակ չկա՝ ցույց տալու, թե ինչ նախագահ չպետք է ընտրել, ու ինչ հետևանքներ կունենա նրա ընտրությունը պետության ու յուրաքանչյուր քաղաքացու ճակատագրում:

Սահմանադրությունը պետության՝ բոլորիս ընդհանուր տան, Հիմնական օրենքն է, որը խաղալիք դարձնելն ու քաղաքական տունտունիկ խաղալը անիմաստ ու հակաքաղաքական զբաղմունք է: Որևէ օրենք օգնել չի կարող սեփական դեմք ու ծրագիր չունեցող քաղաքական ուժերին իշխանության մնալ կամ իշխանության գալ: Դա արվել է միշտ օրենքները խախտելով և ընտրությունները կեղծելով:

Սահմանադրության առաջարկվող նախագծին հաստատուն «ոչ» պետք է ասել և չընկնելով իշխանության լարած թակարդը՝ տուրք չտալ հանրաքվեն բոյկոտելու մտայնությանը: Բոյկոտը ընդամենը օգնելու է ՀՀԿ-ին ավելի էժան ու հեշտ հասնել իր նպատակին. սա չհասկանալը նշանակում է իշխանության խաղի մաս դառնալ:

«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը և համարում է, որ պետական կառավարման մոդելի փոփոխությունը չէ Հայաստանի գլխավոր խնդիրը: «Հանրապետությունը» դեմ է սահմանադրական հանրաքվեն բոյկոտելու կոչերին՝ համարելով, որ կոնկրետ հարցը կոնկրետ պատասխան է պահանջում. պետք է գնալ հանրաքվեի և «ոչ» ասել, մի անգամ գոնե պետք է պայքարը սկսել ու մինչև վերջ տանել, թեկուզ փուլային հաղթանակների միջոցով, ծրագրելով ու հասկանալով, որ Հայաստանի խնդիրը ոչ թե Սահմանադրության փոփոխությունն է, այլ իշխանափոխությունը: Եվ դա է մնացել, դժբախտաբար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրական փոփոխությունների հասնելու միակ միջոցը, եթե ուզում են, իհարկե, իրենց տանն ապրել ու աշխատել, ոչ թե ապահովել ԵԱՏՄ-ի ազատ աշխատուժի արտահանման պլանը: Եթե ուզում են իրենց զավակները հայ մեծանան, ու Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն լինի:

Մանկամտություն է երկրորդ ու երրորդ նախագահների խաղալիք քաղաքացիական նախաձեռնությունների խաղերին տրվելը: Սպառվել է խարդախությունների ժամանակը: Սպառվել է քաղաքական տունտունիկների ժամանակը: Խաղեր տալն այլևս վտանգավոր է ոչ միայն երկրի ու պետության, այլև խաղեր տվողների համար: Մեր տունը վաղուց արդեն ոչ թե խաղերի, այլ կոնկրետության կարիք ունի, տիրոջ կարիք ունի, տիրոջ նման որոշումներ ընդունելու և տիրոջ նման կատարելու կարիք ունի:

Ոչ մի օրենք և Սահմանադրություն չի զրկում և չի կարող զրկել ժողովրդին տիրոջ իրավունքից:

 

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում