Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Պարտքեր, որդուն լքած հարս, հիվանդ զավակ, անջատված լույս․ «Վարչապետը պետք է ապացուցի, որ իր խոստումներն օդ չեն»

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է «Բողոք երկրի սրտից» հաղորդաշարի հերթական թողարկումը: Երկրի սրտում՝ Հանրապետության հրապարակում, իր բողոքն է հայտնում Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ Սեմիզար Հարությունյանը: Նա պնդում է, որ հայտնվել է պարտքերի հսկայական հորձանուտում ՝ մեծ մասամբ  այլոց  մեղքով:

Տիկին Սեմիզարը  բազմազավակ մայր է, ընտանիքը բաղկացած է 11 անձանցից, երկու որդիները ծառայում են հայոց բանակում:

Տիկին Սեմիզարը պատմեց, որ հարսը լքել է որդուն՝ թողնելով անչափահաս երեխաների խնամքը իր ուսերին: Նախկինում նպաստ են ստացել, երկու ամիս է կասեցրել են՝ պատճառաբանությամբ, որ աշխատող ուժ ունեն: «Սրա-նրա հողում սեզոնային գործ անելը  աշխատա՞նք է,  ինչ անենք, անջատել են լույսը,  ջուրը, երեխաներիցս մեկը դիզբակտերիոզ հիվանդություն ունի՝ ջրերի պատճառով, չգիտեմ պարտքերը տամ, թե  դեղ առնեմ, լույսը անջատել են, 70 հազար դրամից ավել  պարտք է  կուտակվել»,- ընդգծեց նա:

Տիկին Սեմիզարն ասաց, որ ոչ միայն լույսի պարտք պետք է վճարի, այլև 664 հազար դրամ տուգանք ջրաչափ չունենալու  համար: «Ինչո՞ւ տուգանք վճարեմ, եթե ամեն ամիս պարտաճանաչ մուծել եմ 2 հազարական դրամ, անդորրագրերը կան, բացի այդ՝ լուկ չունենալու պատճառով է  ջրաչափս տրաքել, լուկն էլ  ես պիտի դնեմ»,- պատմեց նա:

Տիկին Սեմիզարը տեղեկացրեց, որ  դիմել է  գյուղապետին, վերջինս պատասխանել էր, որ բյուջե  չկա: «Բա ես էդ պարտքերը ոնց կարող եմ մուծել ,  հիվանդ թոշակառու կին եմ»,- պարբերաբար կրկնում էր տիկինը:

Նա  ասաց, որ  օգնության համար նամակով պատրաստվում է դիմել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, քանի որ  վերջինս միշտ ասում է, որ սոցիալապես անպահով մարդկանց պետությունը պիտի աջակցություն ցուցաբերի: «Օդի  խոսքեր է,  ոչինչ չեմ տեսնում, հետո էլ ասում են ինչո՞ւ երեխաներ չեն ունենում, ունենան ոնց պահեն: Պարոն վարչապետ,  խնդրում եմ ինձ օգնեք, չգիտեմ գեղարվեստական ինչ խոսքեր գտնեմ ասեմ, որ  ձեր համար շատ լավ հնչի,  օգնեք»,- դիմեց  տիկինը:

 

Մանրամասները՝  տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում