Վրաստանում թմրանյութերի պատրաստման համար դեղամիջոցների հասանելիությունը գլխավոր խնդիրն է թմրամոլության տարածման առումով: Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին:
«Խնդիրն այն է, որ 20 լարիի (12 դոլար) դիմաց կարելի է ձեռք բերել դեղամիջոցներ, որոնցից հնարավոր է պատրաստել թմրանյութ: Այսօր դա ամենալուրջ խնդիրն է»,- ասել է Գարիբաշվիլին:
Այժմ երկրի ներքին գործերի նախարարությունն աշխատում է շուրջ 400 դեղամիջոցների ազատ իրացման արգելքի վրա, որոնք պարունակում են թմրանյութեր:
Նախարարն ընդգծել է, որ Վրաստանում տեղի չի ունենա թմրանյութերի կիրառման ապաքրեականացում:
«Ապաքրեականացումը աջակցություն կլինի սպառողների համար, և այդ պատճառով խելամիտ չի լինի նման նորմա սահմանել»,- ասել է Գարիբաշվիլին:











































