«Պյաստ Գավիցե» – «Լեխիա» ֆուտբոլային հանդիպումից հետո երկրպագուները վերադառնում էին իրենց հարազատ քաղաք՝ Գդանսկ: Երկրպագուներին տեղափոխող ավտոբուսը ճանապարհին շրջվել է: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
«Լեխիա»-ի երկու երկրպագուներ տեղում մահացել են: 30 երկրպագուներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
14 մարդ գտնվում է ծանր վիճակում: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:







































