Գնաճի զսպմանը այս իշխանությունների մոտեցումները ադեկվատ չեն, քանի որ հիմնված են գերազանցապես մոնետար գործիքների վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` գնաճի զսպան պարտավորությունը դրվել է ԿԲ-ի վրա, իսկ ԿԲ-ն այն կարող է զսպել միայն փողի քանակը կարգավորելու միջոցով:
Սա նշանակում է, որ, ըստ տնտեսագետի, ԿԲ-ն գնաճ թույլ չտալու համար երկրում ապրանքների որոշակի քանակի համապատասխան փողը շարունակ քչացնում է` բարձրացնելով տոկոսադրույքները, ինչը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը: Բացի այդ, ըստ պատգամավորի, ՀՀ-ում պետք է ներդրվի բորսայական առևտրի մեխանիզմ, որի շնորհիվ, օրինակ, շաքարավազ ներմուծողի գնային քաղաքականությունը կդառնա թափանցիկ և կանխատեսելի: