Թել Ավիվի օդանավակայանում ձերբակալվել է Շվեդիայի Ռիկսդագի՝ ազգությամբ թուրք խորհրդարանական Մեհմեթ Քափլանը: ANF գործակալության փոխանցմամբ, Քափլանի հետ միասին օդանավակայանում ձերբակալվել է Շվեդիայի Ship To Gaza կազմակերպոււթյան ակտիվիստ, ազգությամբ հրեա Դրոր Ֆեյլերը: Գործակալության տեղեկացմամբ, Թել Ավիվի օդանավակայանում մաքսատան աշխատակիցների կողմից համապատասխան զննում անցնելուց հետո Քափլանն ու Ֆեյլերը ձերբակալվել են և առաջիկայում կարտաքսվեն Իսրայելից: Այդ ընթացքում Իսրայելում Շվեդիայի դեսպանատունը քայլեր է ձեռնարկում խնդրի լուծման առնչությամբ: Մեհմեթ Քափլանն այն ակտիվիստների թվում էր, որոնք այս տարվա մայիսին «Ազատության տորմիղով» մեկնում էին Գազա: