«Պարի Սեն-Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ անգլիացի 37-ամյա կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կշարունակի հանդես գալ թիմի հիմնական կազմում:
Հիշեցնենք, որ երեկ կայացած «Սենտ Էտյեն»-ի դեմ խաղում ֆուտբոլիստն անցկացրել է խաղադաշտում 90 րոպե:
«Բեքհեմն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և անմիջապես ապացուցեց, որ պատրաստ է խաղալ 90 րոպե: Նա հիանալի մարզավիճակում է և առանձքային դեր ունի մեր թիմի խաղի մարտավարության համար»,- ասել է իտալացի մասնագետը:










































