Հայտնի երաժշտական «Ակվարիում» խումբը այլևս գոյություն չունի: Համաձայն հաղորդագրության՝ այդ մասին երկուշաբթի հաղորդել է Բորիս Գրեբենշչիկովը ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցի ժամանակ: Խումբը 2012թ.-ին նշել է իր 40-ամյակը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ «Ակվարիում» խումբը ոչ թե դադարեցնում է իր գոյությունը, այլ համերգային գործունեությունը՝ նշում է Ria Novosti-ին:
Մի քանի գարնանային ու ամառային երաժշտական համերգներից հետո երաժիշտը մտադիր է «պարտիզան» դառնալ:
Բորիս Գրեբենշչիկովը նշել է, որ այսօր համացանցում կհայտնվի «Ակվարիում» խմբի ստուդիական ձայնագրություններից մեկը:











































