Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

«Խունտան, բանդան սահմանադրական փոփոխություններ անելու իրավունք չունի». Վարդան Հակոբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԽ անդամ Վարդան Հակոբյանը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր այն ուժերը, որոնք  թաթախված չեն Մարտի 1-ի արյամբ, միավորվեն և պայքարեն սահմանադրական փոփոխությունների դեմ, հանուն համընդհանուր խնդիրներ առաջացնող ռեժիմի հեռացման: Ըստ նրա՝  համագործակցության օրը   հեռու չէ, քանի որ համակարգային հեղափոխության պետք է  հասնել օր  առաջ:  Վարդան Հակոբյանը նաև շեշտեց, որ իշխանությունները  օտար են և այստեղ  սահմանադրական փոփոխություններ անելու իրավունք չունեն. «Խունտան, բանդան  սահմանադրական փոփոխություններ անելու իրավունք չունի»:

«Ոտքի, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ էր քաղաքացիական  և քաղաքական ուժերին՝ միանալու իրենց և ձևավորելու ժողովրդի  վստահությամբ կառավարություն և հասնելու Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի հրաժարականներինԴուք ի՞նչ տեսակետ ունեք, առաջարկին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Կարծում եմ՝ շատ ողջունելի է, որ նման նախաձեռնություն կա: Նմանատիպ նախաձեռնությամբ  մենք արդեն վաղուց հանդես ենք եկել, արդեն որոշ խմորումներ տեղի են ունենում քաղաքական դաշտում: Ուրախալի է նաև այն հանգամանքը, որ քաղաքացիական շարժումները նույնպես նման օրակարգի անհրաժեշտության գաղափարին են հանգել, ես կարծում եմ, որ հեռու չի այն օրը, երբ բոլոր շարժումները իրենց պահանջներով ի վերջո կհանգեն գլխավոր եզրակացության, որ բոլոր հարցերի լուծումը պետք է մեկտեղել՝ հրաժարում այս համակարգից և անցումային շրջանում նոր ընտրությունների ապահովում, ինչպես դա մենք ենք պատկերացնում:

Ես կարծում եմ, որ հակասություններ չկան, և հնարավոր եմ համարում համագործակցությունը քաղաքացիական շարժումների հետ,  իրենց ասած՝ անցումային  շրջանի համար կառուցվածքներ ստեղծելու  և այլ հարցերի շուրջ: Ուրախալին այն է, որ հիմա բոլորը հասկանում են՝ խնդիրների  փաթեթային հանգուցալուծումը   այս իշխանություններից օր առաջ հրաժարվելն է և անցումային կառավարություն ստեղծելը: Չի բացառվում, որ մենք բոլորս հավաքվենք մեծ կլոր սեղանի շուրջ:

– Մինչև անցումային կառավարության խնդրին հանգելը՝  անհրաժեշտություն չկա՞  լայն  ճակատով սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու:

– Ես կարծում եմ, որ բոլոր համախմբումները ուղղված են սահմանադրական փոփոխությունների գործընթացի կասեցման դեմ  և ոչ միայն կասեցման, այլև այս ռեժիմի  հեռացման: Բոլորը շատ լավ  հասկանում են, որ իշխանությունների ձեռնարկած  այս փոփոխությունները տանում են մեկ բանի՝ տոտալ իշխանության, կառավարման,  որն էլ  կհանգեցնի քաղաքական  պայքարի  վերացման: Բայց մենք  նաև այն  քաղաքական ուժն ենք, որ ցանկացած պարագայում  իշխանափոխության ծրագրերը  իրականացնելու ենք, եթե նույնիսկ հրաշք լինի և իրենց նախաձեռնածը կարողանան անցկացնել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում