Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մտադիր չէ ավարտել կարիերան: 29-ամյա թենիսիստը նշել է, որ դեռ մոտիվացված է, իսկ վնասվածքներն ու հիվանադությունը չեն ազդել իր վրա:
«Իհարկե, խաղալու համար այնքան էլ շատ ժամանակ չի մնացել: Բայց ես դեռ չեմ մտածում կարիերաս ավարտելու մասին:
Ջանասիրաբար աշխատում եմ: Մոտիվացված եմ, այնպես որ չեմ մտածում այն պահի մասին, երբ ելույթ չեմ ունենալու: Վատ զգալու պատճառ չունեմ: Անգամ եթե պարտվեմ 100 խաղերում»,- tennis. com-ը մեջբերում է Նադալի խոսքերը: