Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

Կոռուպցիայի դեմ պայքարող Հովիկ Աբրահամյանի անձնական հարստությունը` միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում

Լայնորեն գովազդված հակակոռուպցիոն արշավը Հայաստանում վատ մեկնարկ է ունեցել, քանի որ հարցեր են բարձրացել կոմիտեի առաջատար կառավարական անդամների ծախսերի ու եկամուտների վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է նաև վարչապետին։

Հակակոռուպցիոն խորհուրդը, որը միջոցներ է ստանում ԵՄ-ից և Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալությունից, պաշտոնապես սկսել է գործողությունները հուլիսի վերջին։

Հոդվածագիր Մարիաննա Գրիգորյանը Eurasianet.org-ի իր հոդվածում հիշեցնում է, որ 2014-ին Transparency International-ը 175 երկրների վարկանիշում Հայաստանը տեղավորել է 94-րդ հորիզոնականում՝ ըստ հանրային ոլորտում առկա կոռուպցիայի վերաբերյալ պատկերացումների։ Կառավարությունն արդեն վաղուց դատապարտում է կոռուպցիան, սակայն ձախողում հետաքննել կամ հետապնդել խախտումների մեջ կասկածվող պաշտոնյաներին։

Խորհրդի բացման ելույթում վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ կառույցն ունի կամք և վճռականություն՝ պայքարելու կոռուպցիայի դեմ և ձևավորելու օրինապահ և բարեխիղճ ծառայողների մի ողջ դաս։ Սակայն հակակոռուպցիոն արշավում Աբրահամյանի առաջնորդության համապատասխանությունն ինքնին հարցականի տակ է։ Հոդվածագիրը հղում է անում Աբրահամյանի կատարած մի քանի թանկարժեք մասնավոր թռիչքների մասին կառավարական արձանագրություններին։ Թռիչքների համար պայմանագրերը ստորագրվել են նույն օրը, երբ վարչապետը պաշտոնյաներին կոչ է արել գումար խնայել և բաց թողնել ոչ էական արտասահմանյան ուղևորությունները։ Հայաստանն այլևս ազգային ավիաընկերություն չունի։ Նշվում է, որ հուլիսի 3-ին կառավարությունը մասնավոր թռիչքներ իրականացնող Air Training Centre-ին վճարել է 31,448 մլն դրամ՝դեպի Փարիզ ուղևորության համար։

Հայաստանում 3 մլն բնակչության մոտ 1/3-ն ապրում է աղքատության մեջ, ամսական միջին անվանական աշխատավարձը կազմում է մոտ 383 դոլար։

Աբրահամյանը հրաժարվել է մեկնաբանություն անել ճամփորդական ծախսերի վերաբերյալ։ Անցած տարի նա խիստ քննադատության առերեսվեց, երբ փաստաթղթերն ի հայտ բերեցին, որ նա վերանորոգել է իր գրասենյակն ավելի քան կես մլն դոլարով՝ առանց մրցույթի անցկացման։

Վարչապետի անձնական հարստությունը նույնպես հայտնվել է մանրադիտակի տակ։ Հայաստանի Սահմանադրությամբ՝ կառավարության անդամներին չի թույլատրվում ներգրավված լինել բիզնեսում՝ շահերի բախումից խուսափելու համար։ Սակայն վարչապետը կասկածվում է մի շարք մասնավոր ընկերությունների վերահսկման մեջ՝ գազալցակայաններից մինչև խաղատներ։

https://youtu.be/nngYRPp6hWQ

Նրա շռայլ կենսակերպն ուշադրության կենտրոնում հայտնվեց վերջերս, երբ 1in.am-ը տեսանյութ հրապարակեց Երևանում նրա նորակառույց տներից մեկից։ Աբրահամյանը ձեռնարկատեր հարազատներով խորհրդի միակ պաշտոնյան չէ։ Շրջանառվում է նաև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անունը, որը կապված է մի շարք բիզնեսների հետ՝ Ucom-ից մինչև սննդի մի քանի ներկրողներ, ինչպես նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանց։

Այս ֆոնին ընդդիմադիր կուսակցություններն ու ՀԿ-ներն ասում են, որ չեն վստահում Հակակոռուպցիոն խորհրդին։ Հայաստանի շատ քաղաքացիներ նույնպես թերահավատորեն են վերաբերվում։

Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալությունը կոռուպցիայի դեմ պայքարի համար վերջին 8 տարիներին Հայաստանին տվել է 16.5 մլն դոլար։ Հուլիսին Հայաստանը հայտարարել է, որ USAID-ը ևս 750 հազար կուղղի Հակակոռուպցիոն խորհրդին։

Երևանում ԵՄ պատվիրակությունը 2011-14թթ. հակակոռուպցիոն երկու նախագծերին տրամադրել է 1.5 մլն եվրո, և հայտնել թափանցիկության և քաղաքացիական բարեփոխումների խթանման համար ևս 21 մլն եվրոյի հատկացման պլանների մասին։

Պատասխանելով ներդրումներին առնչվող քննադատությանը՝ Հայաստանում USAID-ի առաքելության տնօրեն Քերեն Հիլիարդն ասել է, որ ներդրումը վերջին հակակոռուպցիոն ռազմավարության համար «ռիսկ էր, որին արժեր դիմել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում