«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը կմեկնի Հռոմ՝ Վատիկան, մարտի 19-ին մասնակցելու Հռոմի 266-րդ պապ, Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոս, 76-ամյա Խորխե Մարո Բերգոլիոյի՝ Ֆրանցիսկոս I-ի ձեռնադրման արարողությանը:
Նշենք, որ Ֆրանցիսկ І-ի ձեռնադրման արարողությանը մասնակցելու են պատվիրակություններ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից: Արարողությանը ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Ֆրանցիսկոս I-ը դարձել է առաջին լատինաամերիկացի պապը՝ այդ պաշտոնում փոխարինելով Բենեդիկտոս XVI-ին, որը տարիքի և վատառողջության պատճառաբանությամբ Սուրբ գահը լքեց փետրվարի 28-ին:











































