Երկուշաբթի Թբիլիսիի քաղաքային դատարանում կսկսվի Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի և ևս յոթ անձանց գործի քննությունը՝ հաղորդում է Trend գործակալությունը:
Դատավորները նման որոշում են կայացրել մարտի 5-ին տեղի ունեցած նախնական նիստին: Այդ ժամանակ Բաչո Ախալայան և մյուս մեղադրյալները հրաժարվել են, որ գործը քննեն ատենակալները:
«Մենք չենք ցանկանում, որպեսզի գործը քննեն ատենակալները, քանի որ յուրաքանչյուր մարդու մոտ ձևավորվել է որոշակի կարծիք, ինչը վատ կազդի այս գործի որոշման վրա»,- հայտարարել է Բաչո Ախալայայի փաստաբան Մալխազ Վելիջանաշվիլին:
Հիշեցնենք, որ Բաչո Ախալայան մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:









































