Tuesday, 19 03 2024
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել

Ինչո՞ւ ենք մեր ժողովրդին այսքան «մորթում». Շուկա չկա, տնտեսությունը մահացած է

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՀ արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:

Պարո՛ն Մխչյան, երկրում մարդիկ օրըստօրե ավելի ու ավելի են զգում տնտեսական այն դժվարությունները, որոնք առկա են օբյեկտիվ պատճառներով՝ թերևս կապված արտաքին այն զարգացումների հետ, որոնք տեղի են ունենում մեր շրջապատում՝ Ռուսաստանի Արևմուտքի դիմակայության պատճառով: Որքանո՞վ է տնտեսության այս ոչ նախանձելի կացությունը Հայաստանում կապված ավելի շատ ներքին վարվող քաղաքականության հետ և որքանո՞վ է այդ պատճառը արտաքին:

-Այսօրվա իրավիճակը դեռևս ճշմարիտ իրավիճակը չէ: Մենք ունենք խաբուսիկ վիրտուալ մի երևույթ, որը կավարտվի ամռան հանգստի սեզոնի հետ: Երբ բոլոր դրսից եկած հայրենակիցները վերադառնան իրենց տները, մենք այն ժամանակ կզգանք, թե ինչպիսի ծանր իրավիճակում ենք: Ես իհարկե, չեմ կարող չմատնանշել արտաքին գործոնները, բայց նաև ունենք ներքին խնդիրներ: Ներքին խնդիրը առաջին հերթին գալիս է նրանից, որ մեր իշխանությունները, ցավոք սրտի, այսօր չեն խոստովանում իրականությունը և ոչ մի կերպ չեն ուզում ջարդված լինեն, պնդում են, որ մոտ 4 տոկոս տնտեսական աճ ունենք, պնդում են, որ անցյալ տարվա համեմատ այս տարի մենք գյուղատնտեսական ապրանքների կրկնակի՝ մոտ 46 հազար տոննայի գյուղմթերք ունենք, բայց սրանք բավարար չեն, և ինչ- որ մի հիվանդություն թաքցնելով, չի նշանակում, որ մենք այդ հիվանդին կարող ենք հիվանդանոցից դուրս գրել: Սա է իրականությունը: Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, ներքին խնդիրները այսօր ավելի շատ տակտիկական են, պրոֆեսիոնալ մակարդակի, քանի որ ես իմ տեսածով չեմ գտնում, որ պատշաճ մարմինները վերաբերվում են խնդիրներին այնպես, ինչպես որ հարկավոր է: Պրոֆեսիոնալիզմի պակաս, թաքցնելու մոլուցք կա մեր պաշտոնյաների մեջ :

-Ի՞նչ են  թաքցնում՝ ըստ Ձեզ:

-Թաքցնում են մեր իրական պատկերը, որը շատ բացասական է:

Այսօր մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ տրանսֆերտները մոտ 40-50 տոկոսով կրճատվել են: Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ Ռուսաստանը երկրորդ անգամ երկրորդ ալիքին է մոտենում, և մենք չգիտենք, ինչ է լինելու մեզ հետ:

Ունենք արժեզրկվող ռուբլի, բայց Հայաստանում արժևորվում է դրամը:

-Դրա ամենավտանգավոր հետևանքն այն է, որ այսօր, երբ մենք ԵՏՄ-ի մասին խոսեցինք, 200 միլիոնանոց նոր շուկա, բայց ցավոք սրտի ինչքան ռուբլին արժեզրկվում է, այդքան արտահանումը Ռուսաստանից դեպի Հայաստան շատանում է: Մենք այսօր շատ մեծ վտանգի առջև ենք կանգնած: Մենք ունենք հսկայական խնդիրներ՝ ԵՏՄ-ի հետ կապված, որոնց լուծումները ես դեռևս չեմ տեսնում: Առաջին հերթին արտահանման խնդիրը: Դա մեր արտահանված ապրանքի գնի ոչ մատչելի լինելն է այսօրվա ռուբլի-դրամ հարաբերակցության միջև, քանի որ ռուբլին շատ է արժեզրկվել, իսկ մեր դրամը՝ ոչ, և դրանից ելնելով՝ ամենաբարդ գործողությունը, որ մենք պարտավոր ենք առանց ավելացված արժեքի հարկի հաշիվ ապրանքագրել, դուրս գրել և ուղարկել այդ ապրանքները՝ սպասելով, որ այդ ապրանքը ներմուծողը կվճարի այնտեղ ավելացված արժեքի հարկը և պետք է առաջիկա ամսվա 20-ին ներկայացնի մեզ մի տեղեկանք, որ ինքը իր հարկայինի հանդեպ կատարել է այդ ապրանքների 20 տոկոսի վճարումը: Եթե բարեխիղճ է, վճարեց, ուրեմն խնդիր չունենք, բայց եթե ինչ-որ միանգամյա  հաճախորդ է, և չգիտես, թե ինչպես հետքերը գտնես, տարավ այդ ապրանքը, չվճարեց, կանգնում ենք կոտրված տաշտակի առաջ, որովհետև եթե մենք այդ ապրանքից ունեինք 20 տոկոս շահույթ, իհարկե, այդ նույն վայրկյանին մենք կորցրեցինք մեր շահույթը, քանի որ մեր հարկային մարմինները չեն վերադարձնի մեր ավելացված հարկերը, քանի որ չունենք տեղեկանք: Սա շատ մեծ խնդիր է, որը շատ խանգարում է մեր աշխատանքին:

Առավելապես ո՞ր ապրանքների մասին է խոսքը, որոնք տուժում են ստեղծված իրավիճակից:

-Հիմնականում խնդիրը սննդարդյունաբերության մեջ է, թեթև արդյունաբերության մեջ: Այստեղ բազմաթիվ ապրանքներ կան՝ նույն կոնյակը, գինին, գյուղմթերքը, սուրճը և բազմաթիվ այլ ապրանքներ: Հանքարդյունաբերության մեջ այս հարցը երբեք չի խառնվում, որովհետև հանքարդյունաբերության պտուղները դեպի Ռուսաստան չեն գնում, նրանք այլ փորձանքի առաջ են կանգնած:

Ուզում եմ բարձրացնել այն հարցը, որ մենք ունենք բազմաթիվ ձևակերպումներ, որոնք արվում էր մինչև ԵՏՄ, դեպի Ռուսաստան և այսօր դեպի ԵՏՄ: Ընդամենը մեկ փաստաթուղթ է նվազել, խոսքը ծագման սերտիֆիկատի մասին է, որը այսօր մեզանից չի պահանջվում, բայց մնացած բոլոր փաստաթղթերը պահանջվում են: Ահռելի թանկ է այդ պրոցեսը, արտահանողի վրա նստում է 200-ից մինչև 300 դոլար, նայած ինչ խղճի պաշտոնյայի կհանդիպենք: Մենք ունենք երրորդ խնդիրը, որ գյուղատնտեսական լավ, բարեբեր տարում մեզ ցույց տրվեց. շատ մարդիկ, որոնք ոչ անհատ ձեռներեց են, չունեն ՍՊԸ և կրթություն չունեն, փորձեցին իրենց գյուղմթերքը ինչ-որ ձևով տանել, հասցնել Ռուսաստան և իրացնել, և բազմաթիվ խնդիրների առաջ կանգնեցին՝ առաջին հերթին Վրաստանում, որովհետև այդ մարդիկ գաղափար չունեին, թե իրենք հավելյալ քաշ ունեն իրենց մեքենայում, այնտեղ պատժվում են դրա համար՝ մոտ 1000 դոլար: Շատ մարդիկ այսպիսի թյուրիմացության պատճառով բախվեցին այսպիսի խնդիրների: Սա գալիս է նրանից, որ մեր իշխանությունները իրենց խոստումները չկատարեցին, իշխանությունները խոստացան սկզբից, որ ինֆորմացնեն, բուկլետներ բաժանեն, տարբեր միջոցներով, ԶԼՄ-ներով այս պարզ բաները գոնե սովորեցնեն մարդկանց, նույնիսկ գործարարներին, ով է ասում, որ բոլոր գործարարները ամեն ինչին տիրապետում են, բայց չարվեց, արվեց նեղ շրջանակների համար: Ես կոչ եմ ուղղում մեր իշխանություններին, աջակից լինել ժողովրդին, կրթել ժողովրդին, որ մարդիկ իմանան Ա կետից Բ կետ ինչպես են գնում և չգնան 500 դոլար աշխատելու համար 1000 դոլար տույժ վճարեն:

Ինչ վերաբերում է մեր հանքարդյունաբերողներին և այսօրվա գլոբալ խնդիրներին, ոլորտում ուղղակի աղետ է: Այն օրվանից, երբ Պարսկաստանի հետ համաձայնությունը ստորագրվեց, աշխարհի բոլոր ֆոնդային բորսաներում բոլոր ապրանքատեսակները՝ ոսկին, եվրոն, նավթը, մեծ անկում ապրեցին, և այսօր մեծ կատաստրոֆաներ են սպասվում, որոշակի ընկերություններ փակվում են, սննանկանում են, և սա չէր կարող չազդել Հայաստանի վրա, որովհետև ինչ-որ չափով մենք կապեր ունենք: Մեր պետությունը պետք է հանքարդյունաբերողների առումով մշակի հստակ քաղաքականություն: Այսօր կա հնարավորություն, որ ներդրումներ կատարվեն, և պղինձը վերամշակելու գորածարանը վերագործարկվի, օրինակ՝ Ալավերդու գործարանը, որը կբերի հանքից արդյունաբերվող ապրանքների թանկացմանը և ավելի օպտիմալ լինելուն:

Այդ դեպքում որտեղի՞ց  կառավարությանը այդ լավատեսությունը, որ տարին անպայմանորեն աճով, նույնիսկ թիվ է նշվում՝ 4,2 տոկոս. նախօրեին կառավարության նիստում նույնիսկ արձանագրվեց, որ կիսամյակի կտրվածքով 4,5 տոկոս աճը արդեն ապահովված է, և վարչապետը նույնիսկ հանձնարարեց Վաչե Գաբրիելյանին, որ հանրությանը տեղեկացնեն լրատվամիջոցներով:

-Վաչե Գաբրիելյանն էլ իր հերթին կատարեց հանձնարարարկանը և հայտարարեց, որ 4.2 տոկոս աճ ունենք: Ես չգիտեմ այդ աճը որտեղից է, ինչի հաշվին է: Ես սա նմանեցնում եմ մի աշակերտի, որը գնում է տուն, բայց իր թվանշանի մասին խաբում է: Իրականություն կա, որն ի վերջո ի հայտ է գալու: Այսօրվա մեր կյանքը ապացույցն է նրա, որ եթե մեր հարգարժան իշխանավորները ճիշտ էին ասում, և մենք շատ լավ, փայլուն ճանապարհի վրա ենք, ապա այդ դեպքում ինչո՞ւ են այսքան խստացնում բոլոր վարչարարական խնդիրները: Եթե մենք փորձենք մի քանի տարի հետ գնանք և տեսնենք մեր պարզ մահկանացուն ինչ ծախսեր ուներ, այսօր ինչ ծախսեր ունի: Այսօր իմ խեղճ քաղաքացին տանից դուրս է գալիս, հասնում է քաղաք մի տեղ, ուզում է կայանել, վայ կարմիր գիծ է, ինքը չգիտի, ինքը չի վճարել հինգ րոպե ավել, հինգ րոպե պակաս՝ 5 հազար տուգանք է ստանում, արագաչափը չի նկատում՝ երկրորդ տուգանք: Այնքան նոր առիթներ ստեղծեցին մարդկանց փողերը ներծծելու համար, որ դա վառ ապացույցն է այսօրվա տնտեսության հակառակ կողմը ցույց տալու համար: Եթե մենք այդքան լավ վիճակի մեջ ենք, ինչո՞ւ ենք մեր ժողովրդին այսքան «մորթում», ինչու այս ժողովուրդը մեր թշնամի՞ն է: Արդյո՞ք այս իշխանությունները ժողովրդի զավակները չեն:

Բազմաթիվ տնտեսվարողներ գարնանը առավելապես իրենց մտահոգությունն են հայտնում, որ եթե իշխանությունները միջոցներ ձեռք չառնեն, և դրամը չարժեզրկվի այն աստիճան, որ հնարավոր լինի ապրանքը արտահանել Ռուսաստան, ուրեմն իրենք ստիպված կլինեն փակվել կամ դադարեցնել ժամանակավորապես իրենց գործունեությունը, առավելապես խոսքը սպիրտային խմիչքներ արտադրողների մասին է: Այդ մասով, որպես միության նախագահ, ի՞նչ հանգուցալուծումներ տեղի ունեցան: Արդյո՞ք լուծվեցին նրանց մտահոգությունները: Տպավորություն է, որ բոլոր տնտեսվարողները առանձին, իրենց գործընկների հետ Ռուսաստանում կարողանում էին պայմանավորվել ինչ-որ գնի շուրջ: Եվ անցումային մի ժամանակահատվածի համար հնարավոր է եղել լուծումներ գտնել:

-Ասյտեղ շատ հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել, որը շատ մարդիկ չեն նկատում: Ցանկացած ապրանքի մեջ մենք ունենք լյուքս դասի ապրանքներ, միջին դասի ապրանքներ և ցանկացած մեր ապրանքի մեջ: Մենք բոլոր սեգմնետների, բոլոր գնային հաճախորդների ապրանքներն ունենք, և այսօր հետաքրքիրն այն է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը ունի մի խիստ քաղաքականություն, այդ սղաճը ինքը չի թողնում, որ կատարվի Ռուսաստանում, ինքը պարտադրում է, որ այս գինը դու իրավունք չունես փոխելու: Այսօր խնդիրը գալիս և ընկնում է փոքր և միջին ձեռներեցների վրա: Կարկուտն ու քարերը թափվում են այդ մարդկանց վրա, որոնք տառապում են այս ցավից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում