Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխման միջին կշռված ու սահմանային եկամտաբերությունները կազմել են 8 տոկոս: Դրանք զգալիորեն ցածր են նախորդ տեղաբաշխման համապատասխան եկամտաբերություններից:











































