Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն անցել է Ինդիան-Ուելսի «Մասթերս-1000» մրցաշարի եզրափակիչ` կիսաեզրափակչում առավելության հասնելով սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ:
Հանդիպումը տևել է 3 սեթ և ավարտվել արգենտինացու հաղթանակով` 4:6, 6:4, 6:4 հաշվով:
Ինդիան-Ուելսի «Մասթերս-1000»-ի եզրափակչում Խուան Մարտին դել Պոտրոն կմրցակցի Ռաֆայել Նադալի դեմ:









































