Wednesday, 22 09 2021
01:00
ԱՄՆ-ն և ԵՄ-ն կհամագործակցեն կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում
Իսրայելական անօդաչու թռչող սարքն ընկել է Սիրիայի տարածքում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սամվել Կարապետյանին եւ «Հայկական բիզնես ֆորում 2021»-ի մասնակիցներին
00:20
Աֆղանստանում տնային տնտեսությունների միայն հինգ տոկոսն ունի բավարար քանակությամբ օրական սնունդ. ՄԱԿ
00:10
Գերմանիան ԱՀԿ ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրել է Գեբրեյեսուսի թեկնածությունը
00:00
Բորիս Ջոնսոնը խորհուրդ է տվել Ֆրանսիային «հավաքել իրեն» AUKUS համաձայնագրի հարցում
23:50
Alitalia ավիաընկերությունը չեղարկել է ավելի քան 160 չվերթ
23:40
ԱՄՆ-ում դեռահաս է մահացել փողոցային կրակոցների հետևանքով
Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՄԱԿ-ում Էրդողանի հայտարարություններին
Կրեմլում դժվարացել են ասել, թե Պուտինը երբ դուրս կգա ինքնամեկուսացումից
Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
23:10
ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը հետ կվերադառնա Վաշինգտոն
23:00
Ավստրալիայում գրանցվել է երկրի պատմության ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը
22:50
Աֆղանստանում զինված հարձակման հետևանքով հինգ մարդ է մահացել
Վրաստանի վարչապետը հանդիպում Է անցկացրել Ավստրիայի, Թուրքիայի եւ Մոլդովայի ղեկավարների հետ
22:30
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը խոսել է ՆԱՏՕ-ի ներսում քաղաքական երկխոսության բացակայության մասին
22:20
Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Արշակ Կարապետյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու հրամանի պահանջների կատարմանը
ՀՀ ոստիկանապետն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Թուրքական Bayraktar TB3 անօդաչուի առաջին թռիչքը նախատեսվում է 2022 թվականին
21:40
Ուկրաինան կարող Է ԵՄ-ի հետ «բաց երկնքի» մասին համաձայնագիրն ստորագրել հոկտեմբերի գագաթնաժողովում
Ամբողջ աշխարհը Ուկրաինայի հետ է, բայց մեզ տխրեցնում է ՀՀ դիրքորոշումը․ Բոժկո
Մեկնարկել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
21:10
Հանգստի լավագույն ուղղությունները 2021 աշնանը
Ունենք ԱԺ պատգամավորներ, ովքեր կառաջադրվեն ՏԻՄ ընտրություններին որպես համայնքի ղեկավարներ․ Բաքոյան
ՌԴ-ն Մինսկի խումբը ԼՂ խնդրի կարգավորման տեսանկյունից կարևոր գործիք է համարում
Անկախության տոնի առթիվ Տաջիկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Միրզոյանը Լիտվայի իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը
20:20
Զելենսկին և Էրդողանը քննարկել են ազատ առևտրի և ռազմական համագործակցության հարցեր
Էրդողանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը

Իմ հաշվարկներով մեկ դոլարը հիմա պետք է լիներ մոտ 600 դրամ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը

Պարո՛ն Սանդոյան, ի՞նչ են ձեզ հուշում կամ ապացուցում Ազգային վիճակագրական ծառայության 2015թ. առաջին կիսամյակի տվյալները: Հատկապես որ պահպանվել են թե՛ ներքին, թե՛ արտաքին առևտրաշրջանառության կտրուկ անկման տեմպերը:

– Նախ նշեմ, որ վերջին շրջանում այդ ցուցանիշները մի քանի անգամ վերանայվել են: Բացի այդ՝ անհամաձայնություններ կան մեր հրապարակված այդ ցուցանիշների և Եվրասիական տնտեսական միության կայքէջի ցուցանիշների միջև: Այնուամենայնիվ գլխավոր խնդիրը կապված է Հայաստանից Ռուսաստան արտահանման և Ռուսաստանից Հայաստան ներմուծման ցուցանիշների ճշգրտման հետ: Դա կարող է նշանակել, որ այստեղ վերլուծաբանների, մասնագետների համար խուճապ կա: Չէ որ պարբերաբար վերանայվում են տնտեսական ցուցանիշները: Բայց ճիշտ վիճակագրությունը չափազանց կարևոր է, հատկապես Հայաստանի նման խնդիրներ ունեցող երկրի համար: Եվ եթե դու չիմանաս խնդրի ճիշտ ախտորոշումը, հիվանդության բուժումը չի լինի, կամ կարող ենք անգամ վնաս հասցնել: Այնուամենայնիվ ես հակված եմ հավատալու մեր վիճակագրական ծառայությանը, քանի որ այլընտրանքային տարբերակ չունեմ:

Իսկ օգոստոսի 3-ին հրապարակված և արդեն վերանայված ցուցանիշները խիստ տարբերվում են հուլիսի 20-ին հրապարակված կիսամյակային ցուցանիշներից: ԵՏՄ կայքի համաձայն՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանից ՌԴ է արտահանվել 50 մլն 441 հազար դոլարի ապրանք, որը կազմում է 2014թ. նույն ժամանակահատվածի ընդամենը 48,4 տոկոսը: ՌԴ-ի կողմից ֆիքսված ցուցանիշների համաձայն՝ այդ ժամանակահատվածում այդ երկրից Հայաստան է եկել մոտ 419 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատությամբ ավելացել է 13,9 տոկոսով: Մինչդեռ նույն այդ կայքի Հայաստանի բաժնում նշված է, որ այդ ժամանակահատվածում ՌԴ-ից ներմուծումը կազմել է 236,5 մլն դոլար: Եվ ես համոզված եմ, որ մեր ցույց տված այս թիվը իրականությանը չի համապատասխանում: Եվ եթե մեր վիճակագրական ծառայությունը կիսամյակի տվյալներն արդեն վերահաշվարկի է ենթարկել, ապա ուշ թե շուտ այս ցուցանիշն էլ կվերահաշվարկվի:

Դեպի ՌԴ արտահանման ավելի քան 50 տոկոս անկումը նշանակում է, որ մենք կորցնո՞ւմ ենք այդ երկրի շուկան:

– Ցավոք սրտի, մենք կորցրել ենք ոչ միայն ՌԴ-ի շուկան՝ մեզ համար ավանդական ապրանքատեսակների համար, օրինակ՝ կոնյակի, գարեջրի, գինու, անգամ ծիրանի, մրգեղենի ու բանջարեղենի համար, այլև, ինչը իմ կարծիքով նույնպես վտանգավոր է, որոշակի ապրանքատեսակների իրացման ծավալներ կորցրել ենք նաև մեր ներքին շուկայում, քանի որ ՌԴ-ից ավելացել է ներմուծումը: Այսինքն՝ ներմուծումը փոխարինել է մեր ներքին արադրությանը: Անհամեմատ ավելացել է մսի ներմուծման ծավալը: 25,3 տոկոսով ավելացել է խեցգետնի ներմուծումն այն դեպքում, երբ ավանդաբար մենք ենք արտահանել ՌԴ: ՌԴ-ից պաղպաղակ ու գարեջուր ենք ներմուծում, ինչը վաղուց չէր եղել: Կաթնամթերքի ներմուծումը 61,6 տոկոսով ավելացել է: Եգիպտացորենի ներմուծումը 6,9 անգամ է ավելացել այն դեպքում, երբ մենք հսկայական անմշակ տարածքներ ունենք: Եվ այդպես ավելացել է բազմաթիվ ապրանքների ներմուծումը, որոնք մենք արտադրում էինք: Եվս մի հետաքրքիր նկատառում՝ բոլոր ապրանքատեսակների ներմուծման դեպքում ցուցանիշը քանակականով ավելի մեծ է, քան գնային արժեքով: Օրինակ՝ ռուսական գարեջրի ներմուծումը անցած տարվա համեմատ քանակով 7.6 տոկոսով է ավելացել, իսկ գնային ցուցանիշով աճը կազմել է 87 տոկոս: Անգամ ավելացել է աղի ներկրումը այն դեպքում, երբ մենք ունենք դրա բավարար և որակյալ պաշարներ: Նույնիսկ խորհրդային տարիներին չեմ հիշում, որ ՌԴ-ից ՀՀ աղ ներկրվեր: Այսինքն՝ երբ ռուսական ռուբլին արժեզրկվեց, ՌԴ-ից ցանկացած ապրանք ավելի էժան ներխուժում է Հայաստան: Եվ ճիշտ հակառակը՝ Հայաստանից չի գնում ՌԴ:

Որովհետև դրամը ռուսական ռուբլուց քիչ է արժեզրկվել, և այդ պատճառով հայկական արտադրության ինքնարժեքը թա՞նկ է և մրցունակ չէ՞:

– Ընդունելով որ այս վիճակագրությունը համապատասխանում է իրականությանը՝ կարելի է երկու հետևություն անել: Մեր ընդհանուր մակրոտնտեսական վիճակը ցույց է տալիս, որ հունվար-հունիս ամիսներին առևտրի ծավալների էական կրճատում է տեղի ունեցել՝ ներքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 5,1 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է նախորդի 79,4 տոկոսը, այսինքն՝ կրճատվել է 20,6 տոկոսով: Ընդ որում՝ ավելի շատ կրճատվել է ներմուծումը՝ կազմելով նախորդ տարվա ընդամենը 72,8 տոկոսը՝ նվազելով 27,2 տոկոսով: Իսկ դա առնվազն նշանակում է, որ կտրուկ նվազել են բնակչության եկամուտները: Իսկ դա էլ իր հերթին բացատրվում է նախ օտարերկրյա տրանսֆերտների կրճատմամբ: ՌԴ-ում տիրող ճգնաժամի պատճառով կրճատվել են այդ երկրից եկող տրանսֆերտների քանակը: Մեր տրանսֆերտների մոտ 80 տոկոսն այդ երկրից էր գալիս:

Իսկ նախորդ տարվա սեպտեմբերից սկսած՝ ՌԴ-ում սկսված ճգնաժամը պայմանավորված է մի քանի գործոններով: Առաջինը նավթի գների անկումն է: ՌԴ-ում նախորդ երկու տարիների ընթացքում կտրուկ նվազեց կուտակմանն ուղղված ներդրումների ծավալը: Եթե մի երկրում, հատկապես անցումային շրջանում գտնվող երկրներում, կուտակման գործոնը կամ հիմնական կապիտալ ուղղվող ներդրումները ՀՆԱ-ի 30-35 տոկոսից էլ քիչ են լինում, մեզ մոտ 19-20 տոկոս էլ չի կազմում, ապա տվյալ երկրում հաջորդ ժամանակահատվածում տնտեսական աճի նվազում տեղի կունենա: ՌԴ-ում այդ գործընթացը սկսվեց: Այսինքն՝ ՌԴ-ում թույլ տված կառուցվածքային սխալ կա: Կարծում էին, թե նախորդ ժամանակահատվածում նավթային շուկայի բարելավված գործընթացը կպահպանվի: ՌԴ-ի եկամուտների շուրջ 50 տոկոսը գոյանում են նավթից և գազից, և այնտեղ հետևություն են արել, որ եթե փողը կա, ուրեմն ամեն ինչ կարծես թե նորմալ է, և ներդրումների անհրաժեշտությունն այնքան էլ էական չէ: Բայց սա թվացյալ բարվոք վիճակն էր, որը դարձավ ՌԴ-ի տնտեսության ճգնաժամի հիմնապատճառը: Իսկ մեկ բարել նավթի գինը 127 դոլարից իջավ մի պահ 40 դոլարից էլ ցածր: Կա նաև Իրանի գործոնը, որն այս պահին ունի կուտակած մոտ 50 մլն բարել որակյալ նավթ: Մոտավոր գնահատականներով Իրանի գործոնը կարող է նավթի գներն իջեցնել՝ հասցնելով ընդհուպ մինչև 25-30 դոլարի: Սա նշանակում է, որ ՌԴ ռազմավարությունը պետք է փոխվի: Եվ ՌԴ-ն ընտրեց թույլ ռուբլու քաղաքականությունը՝ այլ կերպ կարճաժամկետ կտրվածքով փրկել ՌԴ տնտեսությունը հնարավոր չէր լինի: Հետո վրա հասան Ուկրաինայի պատճառով ՌԴ-ի վրա սահմանված ֆինանսատնտեսական պատժամիջոցները:

– Որքա՞ն են կազմում Հայաստան եկող տրանսֆերտները, և որքա՞ն են դրանք նվազել:

– Ընդհանուր տրանսֆերտների գծով ունենք 412,5 մլն դոլարի նվազում: 2013թ. ստացել ենք 2 միլիարդ 302 մլն դոլար, 2014-ին՝ 2 մլրդ 123 մլն դոլար: 2015-ին հավանաբար կունենանք 1,5 մլրդ: Այսինքն՝ այս տարի տրանսֆերտներից 600-700 մլն դոլարի նվազում կարող է լինել: Եվ դա շատ էական կորուստ է մեզ համար: Խոսքը ոչ միայն տրանսֆերտների ծավալի մասին է, որը պետք է հանդիսանար առևտրի շրջանառության ավելացման, տնտեսական աճի աղբյուր, այլ այն մասին, որ շատ մարդիկ զրկվում են տարրական պահանջները հոգալու միջոցներից: Բայց տրանսֆերտների կրճատումից զատ՝ կա նաև կապիտալի արտահոսք: Օրինակ, ՌԴ-ում լավ տարիներին 40-50 մլրդ դոլարի արտահոսք է եղել, 2014թ. արդեն 120-140 մլրդ դոլար կապիտալի փախուստի մասին է խոսքը: Կարծում եմ, որ միևնույն գործընթացը մեզ մոտ էլ կա, թեև այդ մասին չեն խոսում: Հավանաբար 700 մլնից մեկ միլիարդ դոլարի արտահոսք կարող ենք ունենալ: Զուգահեռաբար նվազում են նաև օտարերկրյա ներդրումները:

Վերադառնալով ՌԴ-ին՝ քանի որ մեր տնտեսության զարգացումներն այսօր շատ դեպքում կախված են այդ երկրից, ավելացնեմ, որ եթե այնտեղից կապիտալը փախչում է, ներդրումները նվազում են, եթե նավթի գները անկում են ապրում, ՌԴ-ն իր հաշվեկշիռը պահում է միայն թույլ ռուբլու քաղաքականությամբ: Ռուբլու փոխարժեքի անկման շնորհիվ ՌԴ-ն կարողանում է միևնույն ծավալի արտահանման դիմաց ստանալ ռուբլով ավելի շատ եկամուտ, դոլարով՝ ավելի քիչ, և եթե հնարավոր է դառնում զսպել գնաճը, իսկ ռուսներին դա հաջողվել է՝ այն մոտ 15 տոկոս է, ուրեմն հրաշալի է: Ռուբլու 76 տոկոս արժեզրկումը և 15 տոկոս գնաճը կարող են նպաստել տնտեսության վերականգնման, արտահանման ավելացմանը: Իսկ եթե դրան զուգահեռ բարեփոխումներ անեին, շատ ավելի հրաշալի կլիներ: Նշենք նաև, որ այս ընթացքում ՌԴ-ն իր արտաքին պահուստներից կորցրել է ընդամենը 14,5 տոկոսը: Սա նշանակում է, որ ՌԴ Կենտրոնական բանկը գրեթե չի միջամտում փոխարժեքի ձևավորմանը: Անգամ դոլար են գնում և նպաստում են ռուբլու արժեզրկմանը: Այս պահին ՌԴ միջազգային պահուստները կազմում են 358,3 մլրդ դոլար: Անկեղծ ասած ես զարմացած եմ նրանց վարած այս քաղաքականության վրա, հեշտ չէ նման ոչ պոպուլյար որոշումներ կայացնելը:

Ինչը տեղի չի ունենում Հայաստանում:

– Ինտեգրվելով ԵՏՄ-ին՝ պետք է հասկանայինք, որ ոչ մի կախարդական փայտիկ չկա, և ոչ մի էական փոփոխություն չպետք է տեղի ունենա մեզանում, եթե ինքներս ոչինչ չանենք: Մենք պետք է հասկանայինք, որ ձեռք ենք բերել նոր հնարավորություններ, որոնք պայմանավորված պետք է լինեին մեր կողմից իրականացվող համապատասխան ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներով: Եթե մենք ոչինչ չենք անում, ոչինչ չի փոխվի, և ԵՏՄ-ն չի մեղավորը: Ի դեպ դրա լավագույն օրինակը Վրաստանն է, որը ԵՏՄ անդամ չէ և որտեղ գոյություն ունեցող իրավիճակը նույնպես լավ չէ: Այնտեղ նույնպես տրանսֆերտները նվազել են, նվազել է խտանյութերի արտահանումը: Մեծ չափով նվազել է, ինչու չէ, Հայաստանից գնացող զբոսաշրջիկների քանակը և Հայաստանի բեռնափոխադրումը: Բայց վրացիներն ավելի խելոք գտնվեցին, այնտեղ լարին ավելի շատ արժեզրկվեց: Նրանք իրենց պահուստները չեն ծախսել: Մեր 2 մլրդ դոլար պահուստներից մնացել է շուրջ 1,2 միլիարդը: Ընդ որում՝ այդ ինտերվենցիաները չօգնեցին դրամի արժեզրկմանը, և դեկտեմբերին Կենտրոնական բանկը շատ դաժան գործիք կիրառեց: Մենք այսօր ունենք այնպիսի փոխարժեք, որը տնտեսության մեջ չի նպաստում դրական զարգացումներին: Իսկ փոխարժեքը պահպանելու վրա կատարված ինտերվենցիաները մենք կարող էինք ուղղել բնակչության եկամուտների ավելացմանը, ինչը տնտեսության մեջ կմեծացներ պահանջարկի ծավալը: Այժմ մենք զսպում ենք տնտեսական աճի բոլոր հնարավորությունները, ինչ է թե փոխարժեքը չբարձրանա, որպեսզի հանկարծ ներմուծվող գազի գինը չբարձրանա, էլեկտրաէներգիայի գները չբարձրանան, որպեսզի սոցիալական դժգոհություն չառաջանա: Այս ծուղակից դուրս գալու միջոցը խորքային բարեփոխումներն են:

– Պարո՛ն Սանդոյան, վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ ՀՀ տնտեսությունը տարվա կտրվածքով մի քանի տոկոս աճ կունենա: Կիսամյակի նման ցուցանիշների պայմաններում որքա՞ն է դա հնարավոր, և որքա՞ն է իրատեսական արդեն գրանցված 4,2 տոկոս աճը:

– Ներմուծումը զգալիորեն կրճատվել է, արտահանումը կրճատվել է, կրճատվել են բնակչության եկամուտները, առևտրի ծավալները, կրճատվել են տրանսֆերտներն ու ներդրումները, ես չեմ հասկանում, թե տնտեսական աճ ինչպես պետք է լինի: Եվ այս բոլոր գործոնների արդյունքում այս տարի հավանաբար մոտ 1-1,5 մլրդ դոլար ավելի պակաս է մտնելու շուկա: Եվ եթե այդքան դոլար պակաս մտավ շուկա, բնականաբար դրամը կարժեզրկվի: Ես մի բանաձև ասեմ, թե որքան պետք է լինի դրամի արժեքը: Ռուբլու 76 տոկոս արժեզրկում-18տոկոս գնաճ ՌԴ-ում-15 տոկոս դրամի արժեզրկում+5 տոկոս գնաճ Հայաստանում=48 տոկոս: Դրամը դեկտեմբերյան արժեզրկումից առաջ 1 դոլարն արժեր 405 դրամ, որին եթե գումարենք ստացած 48 տոկոսը, ապա դոլարի փոխարժեքը պետք է լիներ մոտ 600 դրամ այսօրվա 480-ի փոխարեն: Իհարկե այս բանաձևը բացարձակ ճշմարտություն չէ, բայց այն ավելի մոտ է իրականությանը, քան թե գոյություն ունեցող փոխարժեքը:

Ավելացնեմ նաև մի տխուր ցուցանիշ ևս: Տնտեսական նման իրավիճակում զարմանալի կերպով բարձր է հարկերի հավաքագրման մակարդակը: Հասկանալի է, բյուջե են սահմանել, պետք է հավաքեն: Եթե արտաքին ու ներքին առևտրաշրջանառության նման անկում կա, դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտների մոտ նույնպես վիճակը վատ է: Այս դեպքում հարկերի հավաքագրման մակարդակի բարձր լինելը վտանգավոր է: Կարող եմ նաև ավելացնել, որ դրամավարկային այս քաղաքականության, դրամի արժեզրկումը կասեցնելու համար ԿԲ-ի կայացրած որոշումների արդյունքում վնասներ է կրել ութ բանկ, վնասով են փակել, նրանք բոլորը միասին ունեցել են մոտ 10 մլրդ դրամի կորուստ: Սա աննախադեպ երևույթ է մեր բանկային համակարգում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում