Ռուսական Независимая газета-ի փոխանցմամբ, Եվրամիությունը պատրաստվում է առաջարկել Ռուսաստանին զիջել Մերձդնեստրը` դրանով ճանապարհ հարթելով միացյալ Մոլդովայի՝ ԵՄ-ին միանալու համար: Գերմանացի փորձագետ Ալեքսանդր Րառի փոխանցմամբ, դա քննարկելու են Անգելա Մերկելը եւ Նիկոլա Սարկոզին Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-18-ին: НГ-ի աղբյուրները
Մոլդովայում հաստատել են, որ այս ամսին բանակցություններ վարվում են թե՛ Քիշնեեւի, թե՛ Տիրասպոլի հետ: Մերձդնեստրին խոստացվել է տնտեսական օգնություն: Հայտնի չէ, թե Ռուսաստանն ինչ է ստանալու դրա դիմաց: Թերթը ենթադրում է, եւ սա հաստատել են գերմանական աղբյուրները, Ռուսաստանի հետ սկսվելու են բանակցությունները Դմիտրի Մեդվեդեւի առաջ քաշած համաեվրոպական անվտանգության համակարգ ստեղծելու գաղափարի շուրջ:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք ng.ru կայքի այսօրվա համարում: