ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` BBC-ին տված հարցազրույցին:
«Նա կարևոր փաստ է արձանագրել, որ 1997թ. ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը մոտ էր կարգավորման, սակայն ղարաբաղցիները չհամաձայնեցին, այլ ակնկալեցին ավելին: Այստեղ ուզում եմ նշել, որ լուծումը եղել է ոչ հայանպաստ, դրա համար ղարաբաղցիները չեն համաձայնել այդ տարբերակին, և երկրորդ` ինքը հարցի լուծումը տեսնում էր առանց ղարաբաղցիների»,- ասաց Սահակյանը: