Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

Այս մարտադաշտում շատ մարդիկ կպառկեն, շատ դիակներ կառաջանան

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Տիկի՛ն Սեդրակյան, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի քաղաքական դաշտում՝ անտարբերությունը օրակարգ նետված, Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի կամ նախագծի շուրջ քննարկումների իսպառ բացակայություն է կամ բովանդակային քննարկումների բացակայություն է: Ինչի՞ մասին է խոսում: Երեկ բառացիորեն նախագծի մյուս՝ 1-15-րդ գլուխների նախնական տարբերակը հրապարակվեց, բայց մենք քաղաքական դաշտի կողմից անհրաժեշտ արձագանքներ այդպես էլ չենք տեսնում:

-Այստեղ երկու խնդիր կա: Առաջին հերթին Սահմանադրական բարեփոխումներ փաթեթը նեղ մասնագիտացված փաթեթ է: Բացի փաթեթի քաղաքական կողմից՝ կա իրավական, իրավագիտական լուրջ կողմ, որտեղ մենք պետք է քննարկենք իրավական և իրավագիտական ծուղակները: Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հանդես գա իր իրավաբանական, իրավագիտական էքսպերտիզայով: Դա Հայաստանի պարագայում դժվար գործ է, որովհետև մենք գիտենք, որ մենք լավ մասնագետներ չունենք: Ես ինքս նայել եմ, ոչ այնքան սահմանադրական տեքստը, որքան Վենետիկի հանձնաժողովի գնահատականները: Ինչքան որ հասկացել եմ, ինչքան ըմբռնել եմ, ինչքան որ գիտեմ, կարող եմ քննարկել, բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակի բոլորովին ոչ հրատապ օրակարգ են:

Հայաստանի թիվ մեկ խնդիրը ներկա պահին պետության, պետական խնդիրների արտաքին և ներքին կնճռոտ հարցերն են, որոնց առաջ մենք կանգնած ենք, Սահմանադրությունը այդ հարցերի պատասխանը չի տալիս :

Հարց առաջին. Ինչպե՞ս է շարունակվելու Հայաստան-Ռուսաստան ալյանսը՝ ներկայիս Ռուսաստանի սանկցիաների լույսի տակ: Արդյո՞ք Սահմանադրությունը այդ լուծումը տալիս է, երբե՛ք:

Ինչպիսի՞ն են լինելու Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ: Կունենա՞նք մենք համապատասխան ճիշտ զարգացում, որից կարող ենք դիվիդենտներ քաղել: Կարծում եմ, որ Հայաստանի սահմանադրական բարեփոխումները ուղղված են երեք հարցերի լուծմանը: Առաջինը՝ տնտեսական և ուժային մոնոպոլիաների վերարտադրությունը՝ ավելի ընդունելի իրավական փաթեթով: Մենք հիմա կանգնած ենք ավելի գեղեցիկ փաթեթավորված իշխանության համակարգի վերարտադրության խնդրի առջև: Դա լուծելի հարց չէ՝ ըստ իս, որովհետև անգամ գեղեցիկ փաթեթավորենք, այդ վերարտադրության համակարգը միևնույն է, մնում է շատ խոշոր խնդիր: Այն է՝ Հայաստանի տնտեսական դաշտում տնտեսական մոնոպոլիաների կործանարար դերը: Այդ փաթեթավորումը չի լուծելու այդ խնդիրը, և հետևաբար ավելի ահագնանալու է սոցիալական ճեղքվածքը, որը բացահայտվեց լույսի 7 դրամի բունտերով: Մենք ունենք բացահայտորեն ընչազրկվող, հարստահարվող զանգված, սոցիալական խնդիրը դրված է շատ լուրջ, որը տնտեսական մոնոպոլիաների, ռեսուրսների շորթման հետևանք է, իսկ Սահմանադրությունը այդ հարցի լուծումը չի տալիս: Եվ եթե անգամ իշխանական ուժը վերարտադրվի, ինչ է դա բերելու, դա շատ փակուղային կարգավիճակ է:

Քաղաքական ուժերը զբաղված են ընտրական համակարգի քննարկմամբ: Վենետիկի հանձնաժողովը 11-րդ, 22-րդ, 23-րդ կետերում լուրջ մտահոգություն է հայտնել առ այն, որ մարդկանց անօտարելու իրավունքը այդ սահմանադրության մեջ սահմանափակվում է: Այսինքն՝ դա այնքան էլ ժողովրդավարական փաթեթ չէ: Վաղը մյուս օրը մեզ կարող են կանգնեցնել նրա առջև, ինչի առջև արդեն կանգնեցրել են:

Կարծո՞ւմ եք, որ իշխանության համար հենց այդ կետերը շատ սկզբունքային են, և հնարավոր չի լինի միջազգային հանրության հետ գտնել կոմպրոմիս:

-Եթե դու ստեղծում ես ընտրիչների համակարգ, դու քո բնակչության 80 տոկոսին զրկում ես ընտրության իրավունքից: Հանձնաժողովի 34, 35 կետերում նշված է, որ մարդկանց պետք է բացատրել, թե ինչու ես դու նրանց զրկում անմիջական ընտրության իրավունքից: Ինչպես ուզում ենք փաթեթավորենք, ինչպես ուզում ենք միջնորդավորված ներկայացնենք այդ փաստը, այն, որ ես մտնում եմ ընտրախցիկ և իրացնում եմ իմ իրավունքը, մեկ-մեկ ասում են ընտրակաշառք, այո, ընտրակաշառքն էլ իրավունքի իրացման մի ձև է, եթե ես նախընտրում եմ վաճառվեմ, դա շատ վատ է խոսում մարդու բարոյական իրավիճակի մասին, բայց միևնույն է, իրավունքների պահպանության տեսանկյունից դա իրավունքի իրացում է:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սա իշխանության նետած ծուղակն է, և քաղաքական ուժերը որևէ ձևով չպետք է մտնեն այս գործընթացի մեջ, չպետք է քննարկեն ընդհանրապես բովանդակային իմաստով այս փաստաթուղթը, որովհետև ակնհայտ է, որ ինքնին սահմանադրությունը գործող իշխանությունը, գործող համակարգը ՀՀԿ մոնոպոլիան վերարտադրելու նպատակ է հետապնդում:

-Մի քիչ դեմ եմ այն առումով, որ չի կարելի չքննարկել: Կարելի է կտրուկ չհամաձայնել, բացել, ներկայացնել մարդկանց, պարզեցնել, մինչև մինիմումը ներկայացնել. էլեմենտար մի բան. Ժողովո՛ւրդ, ձեզ զրկում են ընտրության իրավունքից: Դուք այլևս ընտրության իրավունքից զրկված եք լինելու մոտակա հավերժություն, քանի դեռ ապրում եք Հայաստանում, բայց այդ մեխանիզմները պետք է աշխատեն: Կարելի է իշխանության ուժերի հետ որևէ ալյանսի չգնալ, հանրային քննարկումներ թող անեն իրար մեջ ընդդիմադիր ուժերը ու այդ փաթեթները ներկայացնեն հանրությանը, եթե իրենք չեն ուզում գործ ունենալ իշխանության հետ:

Իշանությունը շատ գոհ կլինի, եթե օրինակ, նույնիսկ այդ շերտերում և այդ մակարդակներում լինի քննարկում, որովհետև ցանկացած փորձ, որ ուղղված է բացառելու որևէ մասնակցություն կամ նույնիսկ բոյկոտելու կոչով հանդես եկող քաղաքական ուժերին, իշխանությունը արձագանքում է, որ ողջունում է նրանց բովանդակային քննարկման մեջ մտնելու քայլը:

-Դա ակնհայտ մեսիջ է, երկդիմի, փարիսեցիական վերաբերմունքն է, դա մեսիջ է՝ ուղղված դեպի Արևմուտք, որ տեսեք՝ ինչպիսի բաց ձեռքերով մենք գնում ենք դեպի քաղաքական ուժերը և դեպի հանրությունը, և մեղավոր չենք, որ նրանք չեն ուզում մասնակցել:

Արդեն մի լոզունգ կա, որ ընդդիմությունը Հայաստանում շատ թույլ է: Ես ասում եմ՝ Հայաստանում ընդդիմությունը 80 տոկոս բնակչությունն է, ինչպես կարող է տեսակարար կշռով 80 տոկոսը թույլ լինել: Դա կեղծ լոզունգ է, որտեղ խոսվում է այն, որ քաղաքական ընդդիմությունը Հայաստանում, այո, զրկված է քաղաքական և տնտեսական լծակներից: Դա շատ երկարատև գործընթաց էր: Սկզբում լծեցին ընդդմությանը կեղծ միտինգային շարքերով, որտեղ մարդիկ բերեցին, հանրությանը հիասթափեցրին, դա մի քայլ էր, հետո սկսվեց սակարկությունների թեման, և այդ սակարկություններից հետո մենք գնացինք դեպի ընդդիմադիր կառույցների հերթական լոզունգին: Ասեմ, որ մտային ստրատեգիական առումով բավականին լավ կազմակերպված պլաններ են աշխատում, բայց յուրաքանչյուր ստրատեգիական մտածված պլանին կարելի է հակադրել այլ ստրատեգիական պլանով, ուղղակի հակադրող է պետք:

Պետք է այնուամենայնիվ խոսել ոչ թե տրաֆարետներով, որոնք ձեռնտու են իշխանությանը. «Ընդդիմությունը թույլ է», «Հայաստանում չի կարող լինել սոցիալական բունտ», բայց Հայաստանում ամենաառաջինը կարող է լինել սոցիալական բունտ: Մի բան էլ դժգոհում են, թե ժողովուրդը չի միավորվում ընդհանուր խնդիրների շուրջ: Որովհետև ժողովուրդը այնքան է ընկել քաղաքական ծուղակների մեջ, որ ինքը հիմա տեսնում է իր ակնհայտ սոցիալական պահանջը, և ընդհանրապես աշխարհի բոլոր հեղափոխական շարժումները գնացել են պրոֆեսիոնալ բունտերից մինչև քաղաքական գլոբալ լուծումներ:

Իշխանությունները փաստորեն նախանձախնդրորեն չեն նետվել ամեն գնով անցկացնելու սահմանադրական այս փոփոխությունները: Ապացույցը Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն է, որ ՀՀԿ-ի համար Սահմանադրական բարեփոխումները գերնպատակ չեն: Ավելին՝ Սերժ Սարգսյանն էլ 2014 թվականի ապրիլի 10-ին հայտարարել էր, որ կողմ չէ այս խորհրդարանական կառավարման մոդելին, բայց համաձայն է, որ այն դրվի հանրաքվեի: Իրականում ի՞նչ է տեղի ունեցածը՝ ունենալ այսպիսի տրամադրություններ, բայց համառորեն գնալ հանրաքվեի, գուցե իրականում այն գործընթացները, որ տեղի ունեցան Սահմանադրական փոփոխությունների փաթեթը կամ հիմնական դրույթները հրապարակ նետելով, այն զարգացումները, որ տեղի ունեցան, օրինակ, հայտնի եռյակը, քառյակը, այս ամբողջ ուժերը դրանց ուտիլիզացումը քաղաքական դաշտից, գուցե հնարավոր էր հենց այս օրակարգը հրապարակ նետելով, և ոչ այնքան կարևոր է իշխանության համար այսօր այն արդյունքը, որ նրանք կարձանագրեն, որքան այն ամբողջ ընթացքում արձանագրած հիմնական բոնուսները, որոնք իշխանությունն արդեն ստացել է:

-Ես կարծում եմ այդ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը խնդիր ունի լուծելու ներիշխանական կնճռոտ հարցերը, որոնք միանգամայն բացահայտորեն առկա են դաշտում, և մենք տարբեր ձևերով այդ արտահոսքը տեսնում ենք՝ սկսած էլեմենտար կոմպրոմատների պատերազմից: Հայաստանին էլ հասավ այդ ալիքը: Հումքակեր էլիտաները վերանում են: Բնական է, որ քաղաքական և ոչ քաղաքական զենքերը պետք է աշխատեն տնտեսական վերաբաշխումների վրա: Դրանից մեկը՝ Սահմանադրական բարեփոխումները, երկսայրի սուր է, որ կհարվածի իշխանության որոշ ներկայացուցիչներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում