Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը հայտարարել է, թե ինչ ակնկալիքներ ունի 2016 թվականի Օլիմպիական խաղերում իր ելույթներից:
«Երեք տարի առաջ ինձ հաջողվել է Լոնդոնի Օլիմպիադայի չեմպիոն դառնալ: Հուսով եմ՝ մեկ տարի անց կկարողանամ կրկնել նվաճումս Ռիոյում՝ դարձյալ դառնալով օլիմպիական չեմպիոն»,- Facebook-ի իր ջում գրել է Մարեյը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի օլիմպիական խաղերը կայանալու են Ռիո դե Ժանեյրոյում: